ԿՅԱՆՔՆ ՀՐԱՇՔ Է, ՍԱԿԱՅՆ ՀՐԱՇՔ ՉԿԱ ԿՅԱՆՔՈՒՄ



Առավոտյան արթնանում ենք, ուժեղ, առույգ, աշխատասեր, եռանդով լի, կիսաքուն մարմինդ պոկում-բաժանում անկողնուց, ու էլի սկսվում է օրը....
Առավոտյան շուտ բախվում ես անտարբերության սառը պատին եւ հասկանում, որ դու ուժեղ ես, որ պետք է դիմանաս...սակայն ի վերջո հախճապակու նման փշուր-փշուր ես լինում: 
Եվ զգում ես անտանելի մենակություն...
Ամբողջ օրը բեռնաձիու  նման աշխատում ես, արարում, ստեղծում- ստեղծագործում...
Եվ աշխատանքային օրվա վերջին, հոգնատանջ, փշրված մարմինդ մի կերպ պոկում ես աթոռից, ձեռքդ համակարգչից, գնում ես,,,
Երերուն քայլերդ ուղղում ես տուն, հաղթահարելով այն ճանապարհ ասվածը, որ հենց կյանքի ուղի է կոչվում,,,
Հանկարծ ճանապարհին հանդիպում ես հին ծանոթներից մեկին եւ հասկանում, որ փոխվել է ամեն ինչ, եւ առաջին հերթին դու ես փոխվել, ոչ թե հին ծանոթդ,,,ոչ թե աշխարհն է անփայլ, այլ աչքերիդ փայլն է խամրել, որ էլ ուժ չկա, որ սա կյանքն է իրական, որ իրականում չկա ոչինչ, որ ինքնամոռացության մեջ ես ապրում հաճախ ամբողջ կյանքդ...
Ակամայից հիշեցի Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունը


Օրերս անցան իրար ետևից
Կամ իրար հեծած,
Ես, որ իշխողն եմ նրանց ընթացքի,
Գլորվեցի ցած:

...Ի՜նչ տխուր է այս պատմությունը հին,
Եվ ինչ խորազդու.
Բոլորն իմացան, որ սիրում եմ քեզ,
Չիմացար լոկ դու: 



                              Ռազմիկ Դավոյան

Շոու Կապանի ճանապարհային ոստիկանապետի անվան շուրջ


Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի վեցերորդ վաշտի երկրորդ դասակի հրամանատար Անդրանիկ Շավոյանի (Կապանի ճանապարհային ոստիկանապետի) վերաբերյալ օրերս Youtube-ում հայտնված տեսանյութը քննարկումների առարկա էր դարձել, որը տարածվել էր նաեւ սոցիալական կայքերում, ինչպես նաեւ "Առավոտ" թերթի փետրվարի 21-ի ինտերնետային տարբերակում: Կատարվածի մասին հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով զրուցեցինք Անդրանիկ Շավոյանի հետ, ով 2011 թվականի դեկտեմբերի 15-ից աշխատում է Կապանի ճանապարհային ոստիկանության պետ:
-Քսաներկու տարի է, ինչ աշխատում եմ ճանապարհային ոստիկանությունում: Կապանում աշխատանքի անցնելու առաջին իսկ օրվանից ոլորտը լրջագույնս վերահսկել եմ, խստագույնս պատժել եմ բոլոր նրանց, ովքեր մինչ այդ ճարպկորեն խուսափել են պատժից: Փետրվարի 15-ին Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանից ստացա գրություն եւ գնացի քաղաքապետարան: Նախկինում երբեւէ չեմ եղել այնտեղ, դա իմ առաջին այցն էր: Նշեմ, որ տեղյակ չէի, որ այդտեղ մեքենա կայանելն արգելվում է, իսկ այդ վայրում ոչ մի նախազգուշացնող ցուցանակ չկար: Իմ քայլը լոկ չիմացության արդյունք էր, եւ դրանում ոչ մի կանխամտածված բան չի եղել ի սկզբանե: Իսկ նրանց, ովքեր իրենց քննարկումներում ինձ խուլիգան են անվանել, կարծում եմ, կարիք կա հիշեցնել, որ պետք չէ անպատասխանատու հայտարարություններ անել, - մեզ հետ զրույցում նշեց Անդրանիկ Շավոյանը:
Նրա բնորոշմամբ այդ լուսանկարները եւ տեսանյութը համացանցում տեղադրելը յուրօրինակ վրեժ էր բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր խստորեն տուգանվել կամ պատժվել են ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու, Կապանի փողոցներում կամայականություններ թույլ տալու համար:
Կապանցիների շրջանում աշխույժ շահարկվում էր նաեւ փաստը, թե ինչպես է, այնուամենայնիվ, հաջողվել ոստիկանապետին մեքենան հասցնել քաղաքապետարանի մուտքի մոտ, քանի որ առջեւի այգու մուտքը փակ է` մի կողմից պատնեշված է, իսկ մյուսով հնարավոր չէ անցնել առանց մայթը հատելու: Ըստ ոստիկանապետի` այդ օրը մայթն ամբողջովին ձյունածածկ է եղել, եւ ինքը չի նկատել, ու մեքենան հեշտությամբ անցել է: Հարկ է նշել նաեւ, որ այդ օրը ոստիկանապետը քաղաքապետարան է այցելել ՃՈ-ի հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի հետ, ով նույնպես տեղացի չէ եւ Կապանում է ապրում ու աշխատում մեկ տարի: Թե հիշյալ տեսանյութն իրականում ով եւ ինչ նպատակով է տեղադրել համացանցում, կարելի է ենթադրություններ անել: Իրեն "Մաքսիմ Գալկին" հորջորջող օգտատերը, ով Youtube-ում տեղադրել էր եւ ով էլ, ըստ երեւույթին, լուսանկարների ու տեսանյութի հեղինակն է, փետրվարի 21-ին ինչ-ինչ հանգամանքներից դրդված ջնջել է հիշյալ նյութերը:
Գիտե՞ք այս պատմության մեջ ինչն է տարօրինակ ու անհասկանալի, նաեւ` անընդունելի. կարեւորը թողած, կրկին ընկել ենք անկարեւոր բաների hետեւից, մի՞թե Հայաստանում, Սյունիքում, Կապանում ավելի լուրջ, ավելի ծանրակշիռ ու մտահոգիչ թեմաներ չկան, որի շուրջ հասարակությունը կարող է ակտիվ քննարկումներ ծավալել: Իհարկե, դա էլ կարեւոր էր ու դատապարտելի` ճանապարհային ոստիկանապետն է հրապարակավ խախտել երթեւեկության կանոնները, բայց անհրաժեշտ էր գոնե ճշտել հանգամանքները եւ նոր միայն հանրությանը ներկայացնել: Այլապես շոուի պես մի բան ստացվեց, որին չարժե նույնիսկ լուրջ վերաբերվել:
Աղավնի Նավասարդյան

Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինչպես նաեւ լրագրողները, թե լրաԳողերը


Ամեն օր, ամենուր, բոլոր թերթերում, հեռուստաեթերից եւ սոցկայքերից լսում ենք, կարդում այս արտահայտությունը: Վթար, վթար, ինքնասպանության փորձ, Կիեւյան կամուրջ, վթար, այսինչ համարանիշերով, այնինչ մակնիշի մեքենան, զոհեր կան, վիրավորներ, այրվել են ամբողջովին, վթարներ, վթարներ.....Այսօր Աբովյան փողոցում, երեկ Նորքի չգիտեմ որ զանգվածում եւ այսպես շարունակ



ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ


Հարգելի ընթերցող ձեզ եմ ներկայացնում իմ աշխատանքը Խաչատուր Աբովյանի  <Վերք Հայաստանի> վեպի Հառաջաբանի մասին: Այսուհետ, պարբերաբար ձեզ կներկայանամ նաեւ գրական աշխատանքներով: 
                                   ***
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՙՎԵՐՔ՚-Ի ԱՌԱՋԱԲԱՆԸ
ՙՎերք Հայաստանի՚ վեպի նյութը հայության կյանքի ու պայքարի շրջադարձային ժամանակաշրջանի անցուդարձերն են, հայերի պատմական տրամադրությունները նոր դարաշրջանի շեմին, համընդհանուր ձգտումներն ու անմարելի տենչանքները` օտար զավթիչների բռնություններից ազատագրվելու, ազգովին համախմբվելու, դարերով կորցրած պետականությունը վերականգնելու եւ տնտեսական ու հոգեւոր զարգացման լայն հնարավորություններ ստանալու մասին: Բացասելով հինը, սկիզբ դնելով նոր գրականության, ստեղծագործական նոր ոճի, լեզվամշակման նոր ուղղության` ՙՎերք Հայաստանին՚ միաժամանակ կոչված էր նախապատրաստելու նաեւ հայ նոր ընթերցողին, որ հեռու լինելով ապաքաղաքական մարմաջներից` ապրեր մարդկային լիարյուն կյանքով ու համազգային շահագրգռություններով:

ԵՍ եւ ՍՈՑՑԱՆՑԵՐԸ

ՄԱՍ 2          facebook


Մի շատ գեղեցիկ օր, երբ Գյումրիում էի, այսպիսի մի հարց հնչեց <Ով չկա facebook-ում չկա>, ու այդ օրվանից սկսեց,, գրանցվեցի, տարվեցի, նույնիսկ ` <Սիրահարվեցի> :Ճ: Այդ օրվանից սկսվեց ամեն ինչ, երեւի թե հիմա առանց ֆեյս-ի կյանքս չեմ պատկերացնում,,: Եթե առավոտյան համակարգիչս չմիացնեմ, կարդամ օրվա լուրերը, տեղեկանամ, լինեմիրազեկ, այդ օրը մի տեսակ կիսատ կանցնի, անընդհատ ինչ որ սպասելիքներով:

ԵՍ եւ ՍՈՑՑԱՆՑԵՐԸ


Նախքան գրառումիս բուն թեմային անցնելը :Ճ ասեմ, որ այս ամենը իրական պատմություն է կատարվել է ինձ հետ:


                                           ՄԱՍ 1` www.odnoklassniki.ru- ն

Տարիներ առաջ էր, որ գրանցվեցի այդ <չարաբաստիկ> սայտում: Առաջին օրերին բան չէի հասկանում,,, դժվար էր օգտվել այդ սայտից,,, ուշ-ուշ էի այնտեղ լինում,, նկարներ չունեի, հետո երբ սովորեցի այդ սայտից օգտվելու կանոնները, արդեն կախվածություն էր առաջացել / ինչպես լինում է շատերի մոտ, տարիքը կապ չունի/ ամբողջ օրը ուզում էի մտնել սայտ, չնայած, որ շատ քչերն էին ինձ գրում, գյուր գալիս:

ՊԱՐԶԱՊԵՍ...


 Աղավնի Նավասարդյան
                         ***
Պարզապես այսպես լինում է հաճախ,
Երբ չորը թացից եւ գոսը գաղջից
Չես տարբերակում:
Լինում է հաճախ,
Որ սիրո խոսնակ բանաստեղծը հեգ`
Պոետ է դառնում:
Լինում են եւ տենչ, կարոտ ու փափագ,
Որ սիրուց զորեղ ու թանկ են դառնում:
Լինում է այնպե~ս եւ հաճախ մեզ հետ
Սիրո համբույրը շուրթիդ է սառչում,
Իսկ ժպիտդ ջերմ գահընկեց արվում:
Պարզապես ամեն մի սիրո երգով
Գարուն է բացվում,
Իսկ սրտի վերքը` հրաժեշտ դառնում:
Արեւը կյանքում մեզ լույս է տալիս,
Բայց մեկ էլ հանկարծ, էլ չի ջերմացնում:
Եվ նո~ր հասկացա-
Որ տողերը այս շպար է թվում կամ պատի պաստառ…
Խոսքերս ահա տեղի-անտեղի լճանում է մեր ներկայի վրա,
Ու սեպվում վաղվա գալիքում ապրող իմ ու քո միջեւ…
Եվ երբ կապերը կապանքներ դարձած անդունդ են տանում,
Սալաքարերին մուրճի հարվածը շղթան է կռում
Պարզապես հաճախ վերջը նոր սկիզբ, նոր կյանք է բերում….
Պարզապես, հոգի’ս, ես Քեզ եմ սիրում...
                                              
                         Ս.Ս-ին              

Վահան Տերյան <Իմ թախիծը լուսավոր է...>


Այսօրը,  1885 թվականի փետրվարի 9-ին  (նոր տոմարով) Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվեց 11-րդ զավակ Վահանը` ապագա բանաստեղծ Վահան ՏերյանըՆրա  բանաստեղծություններից  են  «Էստոնական երգ», «Աշնան երգ», «Սիրտս ցավում է անցած գնացած օրերիս համար», «Աշնան մեղեդի», «Հրաշք աղջկան», «Ցանկություն» …………:   «... Թիֆլիսում պատահեցի Վահանին,- հիշում է Ավ. Իսահակյանը:- Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին գրքույկը` «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հովհ. Թումանյանի մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ` անկեղծ կարծիքս իմանալու համար: Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է մեկը մյուսի հետեւից. քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով եւ ուշով հետեւում եմ ընթերցումին: Տետրակը չավարտած` ես անհամբերությունից մղված գոչեցի. «Կեցցե'ս, Վանիկ ջան, հրաշալի մաքուր լիրիկա: Վահանի նիրհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ. «Թումանյանն էլ շատ հավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար: Այլեւս քննադատությունից վախ չունիմ»:  Նշենքոր  Գանձայում 1957-ից գործում է Վահան Տերյանի տուն-թանգարան, իսկ 1967-ից յուրաքանչյուր տարվա հուլիսի նախավերջին կիրակի օրը գյուղին հարող ընդարձակ տափարակում տեղի է ունենում պոեզիայի տերյանական օր, որին մասնակցում են ՀայաստանիցՎրաստանից եւ այլ վայրերից ժամանած հատուկ պատվիրակություններ ու բազում երկրպագուներ

ԵՐԲ ԱՉՔԵՐՆ ԵՆ ՍԱՌՈՒՄ...

Սեւակյան այս տողերով եմ սկսում գրառումս, որովհետեւ հոգեհարազատ է...

Երբեւէ մտածել եք, թե ինչու են աշնանը տերեւները խելագար թռիչքով ներքեւ  նետվում, երեւի մենակ են, երեւի մենակությունը նրանց ներքեւ է կանչում,
Իրականում ես գիտեմ, որ տերեւներն էլ մենակ հոգիներ են, նրանք աշնան քամուց թեւածում են ներքեւ , գնում եմ դեպի հավերժություն, հանձնվում մոռացության քամուն, վայրկյաններ երազում օգի մաքուր ու բարձր շերտերում եւ հանգչում գետնին,,,

4 ՓԵՏՐՎԱՐԻ` ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ


Փետրվարի 4-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որին ընդառաջ այս գիշեր բոլոր չամուսնացած երիտասարդները քնելուց առաջ կարող են աղաբլիթ ուտել և տեսնել իրենց ապագա կողակցին:
Սուրբ Սարգսի տոնը մեր օրերում հռչակված է որպես երիտասարդների օրհնության օր:

Իսկ սա արդեն լուրջ լրագրային ոլորտում...

Հացի խնդիր. ուտե՞լ, թե՞ չուտել
Սյունիքում հացամթերքի գնային, որակային տարբերությունների` առեղծվածային դարձած հարցի շուրջ, կարծես, արդեն խոսակցությունները դադարել են: Եվ քանի որ մարզում գործող որոշ լրատվամիջոցներ իրենց գլխավոր նպատակն են համարում "սենսացիաներ" հրապարակելը, այլ ոչ թե առաջնային լուծում պահանջող խնդիրների վերհանումը, ու, կարեւորը թողած, ընկել են անկարեւորի հետեւից, փորձեցինք պարզել, թե արդյո՞ք ոլորտում կատարված դրական փոփոխություններն են պատճառը, որ հացի գնի, որակի, սանիտարահիգիենիկ նորմերի հետ կապված խոսակցությունները դադարել են:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...