Վերջերս հաջախ զգում եմ, որ գրում եմ մի բանի մասին, ինչը ինքս էլ չգիտեմ
ինչ է, ինչը ինքս էլ չեմ հասկանում, թե ինչու ուզում եմ բացահայտել եւ ուզում եմ
բացահայտել գրելով: Միշտ էլ մտածել եմ, որ խնդրի մասին չխոսելով այդ խնդիրը չի
անհետանում, սակայն հաճախ եմ խուսափում իմ խնդիրներից, հոգսերից, երբեմն էլ`
փախչում եմ ու թաքնվում:
Այսօր ուզում եմ Ձեզ հետ խոսել քարերից: Ոչ թե, որ Դուք
չգիտեք, թե ինչ է քարը, այլ այն բանի
համար, որ ինքս եմ ուզում հասկանալ, թե ինչ է քարը եւ որովհետեւ վերջերս
որոշ համեմատություն եմ արել մարդկանց եւ քարերի միջեւ կփորձեմ մտքերս արտահայտել
գրառմանս մեջ:
