Այսօրը, 1885 թվականի փետրվարի 9-ին (նոր տոմարով) Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի
քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվեց
11-րդ զավակ Վահանը` ապագա բանաստեղծ Վահան Տերյանը: Նրա
բանաստեղծություններից են
«Էստոնական երգ», «Աշնան երգ», «Սիրտս
ցավում է անցած գնացած
օրերիս համար», «Աշնան մեղեդի», «Հրաշք աղջկան», «Ցանկություն» …………: «... Թիֆլիսում պատահեցի Վահանին,- հիշում է Ավ.
Իսահակյանը:-
Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին
գրքույկը`
«Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հովհ.
Թումանյանի
մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց
ինձ մոտ էլ կարդալ`
անկեղծ կարծիքս իմանալու համար: Հյուրանոցիս սենյակում ենք:
Հուզված կարդում է մեկը
մյուսի հետեւից. քանի առաջանում է ընթերցումը, ավելի
է հուզվում. ես սրտով եւ
ուշով հետեւում եմ ընթերցումին: Տետրակը չավարտած` ես
անհամբերությունից մղված
գոչեցի. «Կեցցե'ս, Վանիկ
ջան, հրաշալի մաքուր լիրիկա: Վահանի նիրհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ. «Թումանյանն էլ շատ
հավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի
ինձ համար: Այլեւս քննադատությունից վախ չունիմ»:
Նշենք,
որ Գանձայում 1957-ից գործում է Վահան
Տերյանի տուն-թանգարան, իսկ 1967-ից յուրաքանչյուր տարվա հուլիսի նախավերջին կիրակի
օրը գյուղին հարող ընդարձակ տափարակում տեղի
է ունենում պոեզիայի տերյանական օր, որին
մասնակցում
են Հայաստանից, Վրաստանից եւ այլ
վայրերից ժամանած հատուկ պատվիրակություններ ու բազում
երկրպագուներ:
<Կեցցես, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ անթերի ձեւերի մեջ, մաքուր լիրիկա>- ի վերջո բացականչել է Ավ. Իսահակյանը, երբ Վահան Տերյանը ավարտել է, իր <Մթնշաղի անուրջներ> շարքը:
ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ
Երբ կրհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձի ր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
Դարձիր իմ մոտ, վերադարձի ր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
0՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի...
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
0՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի...
************
ՍԵՆՏԻՄԵՆՏԱԼ ԵՐԳ
Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու...
Հեքիաթի պես էր — երազի նման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ...
Արդյոք հիշո՞ւմ ես. երկիրը պայծառ
Ժպտում էր սիրով հավիտենական.
Գարունն էր երգում ձայնով դյութական,
Արդյոք հիշո՞ւմ ես. առու էր, անտառ...
Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու,
Հեքիաթի պես էր... Անտառ էր, առու...
Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ
Կյա՛նք, տխուր հովիտ, հավիտյան լալու...
1905
Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու...
Հեքիաթի պես էր — երազի նման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ...
Արդյոք հիշո՞ւմ ես. երկիրը պայծառ
Ժպտում էր սիրով հավիտենական.
Գարունն էր երգում ձայնով դյութական,
Արդյոք հիշո՞ւմ ես. առու էր, անտառ...
Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու,
Հեքիաթի պես էր... Անտառ էր, առու...
Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ
Կյա՛նք, տխուր հովիտ, հավիտյան լալու...
1905
************
ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ
Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դաոնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի...
Ւմ հոգին ծովերում անծանոթ —
Մենավոր ու մոլոր մի նավակ,
Մատնեցի փոթորկին աղմկոտ,
Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ...
Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
Միայն հողմն է տխուր շառաչում,
Անթափանց մեգ-մշուշ է միայն...
1905
Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դաոնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի...
Ւմ հոգին ծովերում անծանոթ —
Մենավոր ու մոլոր մի նավակ,
Մատնեցի փոթորկին աղմկոտ,
Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ...
Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
Միայն հողմն է տխուր շառաչում,
Անթափանց մեգ-մշուշ է միայն...
1905
***************
Комментариев нет:
Отправить комментарий