Показаны сообщения с ярлыком դիֆերմաբ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком դիֆերմաբ. Показать все сообщения

ԱԿԱՆՋԴ ԿԱՆՉԻ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ ԿԱՄ ՆՈՐՕՐՅԱ ՊՈԵՏՆԵՐ


Երբ 1908 թվականին Թիֆլիսում լույս տեսավ Վահան Տերյանի <Մթնշաղի անուրջներ> ժողովածուն գրական աշխարհի երկնակամարում նոր աստղ փայլատակեց, բոլորը Տերյան էին կարդում, երիտասարդների սրտագին նվերը միմյանց Տերյանի այդ գիրքն էր: Քանզի հոգու բաներ էին: Իսկ Ավետիք Իսահակյանը կարդալով <Մթնշաղի անուրջները> բացականչեց <Կեցցես հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ անթերի ձեւերի մեջ, մաքուր լիրիկա>:
Չնայած, որ վարպետը մինչ այդ, երբ ծանոթացավ դեռ ուսանող Վանիկի հետ, կարդացել էր նրա <Արիւն> վերնագրով տետրը այնքան էլ չէր հավանել ու ասել էր <Արյունոտ երգեր ես գրում?>: Հանդիպումից հետո Վահան Տերյանի ընկերը Իսահակյանին հայտնել էր, որ <Արիւնը> հակառակ կարդալիս  կստացվի Վահանի սիրած աղջկա անունը: Իսկ Տերյանն, իր բանաստեղծությունները հրապարակելուց առաջ մտածում էր. <Թումանյանից եւ Իսահակյանից հետո կամ պիտի լռել, կամ նոր, բոլորովին նոր խոսք ասել>:
Դուք, անշուշտ, բոլորդ կարդացել եք Տերյան, հմայվել եւ հիացել եք այն բանաստեղծություններով, որ համակված են տխրությամբ ու թախիծով, սակայն ամեն մի տողում տեսել եք ձեզ, ձեր զգացմունքն եք գտնել այդ տողերում, ձեր սերը ապրել տերյանական ոգով: Տերյանի սեւագրություններում պահպանվել է մի բանաստեղծություն, որը իսկական գրական գործ էր, իր իմաստային, ձեւային եւ բովանդակային ամբողջ գեղեցկությունով եւ կողքին Տերյանը գրել էր, դեռեւս անմշակ, կարդալիս նույնիսկ չես կարող պատկերացնել, թե դրանից այն կողմ ինչ կատարյալ տողեր կարող են լինել: Տերյանը նախ եւ առաջ մեծ գրականագետ էր, տիրապետում էր տաղաչափական գիտելիքների եւ նրա ստեղծագործական շարքերը ոչ միայն աչքի էին ընկնում իմաստային, բովանդակային ամբողջության, նաեւ գաղափար արտահայտելուց զատ ունեին ձեւային առանձնահատկություններ: Երբեք, չեք հանդիպի Տերյանի մոտ իրար չհամապատասխանող հանգեր, իսկ նրա գազելներն ու տրիոլետները հայ գրականության մեջ ամենաանթերի գործերն են:
Եվ այսպես կարելի է խոսել հայ մյուս մեծ բասատեղծների մասին` Չարենցի, Թումանյանի, Սեւակի եւ էլի շատերի մասին, որոնց անունները չեմ գրում, գրառումս չծանրաբեռնելու համար:
Իսկ հիմա, ով գրիչ է վերցնում, կամ համակարգիչ առնում, դառնում է բլօգեր, լրագրող կամ բանաստեղծ: Բլօգերն ու լրագրողը հլա դեռ մի կողմ, բայց բանաստեղծը, պոետը դա ինքնակոչում չէ, բանաստեծներ ծնվում են, այլ ոչ դառնում: Տողերս երեւի հազար անգամ լսել եք, բայց այլկերպ չեմ կարող բացատրել այդ երեւույթը: Պոետ են դառնում հոգու ներքին մղումով, դա տաղանդի արդյունք չէ, այլ հանճարի դրսեւորում:
/Որպես երիտասարդ ստեղծագործող, երբեմն ցավով եմ վերաբերում երբ քննադատում են իմ խոսքը, իմ զգացմունքը, սակայն ես բանաստեծ կոչվելու հավակնություններ չունեմ, ուղակի միակ արտահայտվելու ձեւը գրելն է,որով կարող եմ լիցքաթափվել: /

Սակայն այժմ եկեք տեսնենք, թե ովքեր են համարվում բանաստեծներ, պոետներ : Նրանք ովքեր կիլոմետրերով հեռու են գրականությունից:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...