ՊԱՐԶԱՊԵՍ...


 Աղավնի Նավասարդյան
                         ***
Պարզապես այսպես լինում է հաճախ,
Երբ չորը թացից եւ գոսը գաղջից
Չես տարբերակում:
Լինում է հաճախ,
Որ սիրո խոսնակ բանաստեղծը հեգ`
Պոետ է դառնում:
Լինում են եւ տենչ, կարոտ ու փափագ,
Որ սիրուց զորեղ ու թանկ են դառնում:
Լինում է այնպե~ս եւ հաճախ մեզ հետ
Սիրո համբույրը շուրթիդ է սառչում,
Իսկ ժպիտդ ջերմ գահընկեց արվում:
Պարզապես ամեն մի սիրո երգով
Գարուն է բացվում,
Իսկ սրտի վերքը` հրաժեշտ դառնում:
Արեւը կյանքում մեզ լույս է տալիս,
Բայց մեկ էլ հանկարծ, էլ չի ջերմացնում:
Եվ նո~ր հասկացա-
Որ տողերը այս շպար է թվում կամ պատի պաստառ…
Խոսքերս ահա տեղի-անտեղի լճանում է մեր ներկայի վրա,
Ու սեպվում վաղվա գալիքում ապրող իմ ու քո միջեւ…
Եվ երբ կապերը կապանքներ դարձած անդունդ են տանում,
Սալաքարերին մուրճի հարվածը շղթան է կռում
Պարզապես հաճախ վերջը նոր սկիզբ, նոր կյանք է բերում….
Պարզապես, հոգի’ս, ես Քեզ եմ սիրում...
                                              
                         Ս.Ս-ին              

Комментариев нет:

Отправить комментарий

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...