Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինչպես նաեւ լրագրողները, թե լրաԳողերը


Ամեն օր, ամենուր, բոլոր թերթերում, հեռուստաեթերից եւ սոցկայքերից լսում ենք, կարդում այս արտահայտությունը: Վթար, վթար, ինքնասպանության փորձ, Կիեւյան կամուրջ, վթար, այսինչ համարանիշերով, այնինչ մակնիշի մեքենան, զոհեր կան, վիրավորներ, այրվել են ամբողջովին, վթարներ, վթարներ.....Այսօր Աբովյան փողոցում, երեկ Նորքի չգիտեմ որ զանգվածում եւ այսպես շարունակ



 Ամենուր ամեն տեղ դեպքերի ժամանակ հայտնվում է Գագիկ Շամշյանը ու լուսանկարում, եւ կրկին լուրերով մեր համար արդեն ոչ այդքան տանելի արտահայտությունը, ինչպես դեպքի վայրից հաղորդում է Գագիկ Շամշյանը....Եթե մարդը կարողանում է լավ լուսանկարներ ուրեմն լրագրող է, ամեն ժամ խոսում եք սենսացիաներից, խոսում եք, թե ասենք ՀՀ վարչապետի նկարնա հայտնվել համացանցում ասենք մարմինը քորելուց, գործընկեևոջ հետ գրկախառնվելուց եւ այլ, կամ ասենք, ինչ որ մեկը լուսանկարը անհաջողը եղել` բերանը բաց, եթե այդ նկարում դու լինեիր կջնջեիր, իսկ եթե քաղաքական գործիչ է, կամ հասարակ մի շարքային ոստիկան կամ փողոց մաքրող պիտի դրանից թվացյալ <սենսացիա> սարքենք, սա է լրագրությունը, լավ է դեռ ֆոտոլրագրող բառն է հնարել են մեզ սրտահովանք:
Ու բոլորս դյուրահավատորեն հավատում ենք նրա տաղանդին, ամենուր ճիշտ ժամանակին հայտնվելու ունակությանը: Վաղուց արդեն ոչ մեկի համար էլ նորություն չի, որ նույն մարդը չի կարող նույն պահին լինել եւ Աբովյան փողոցում եւ Վանաձորում եւ այլուր: Այդպես միայն մեզ շատ ծանոթ Թուլատն էր…Ում համար է նորություն, որ Շամշյանը ակտիվ համագործակցում է ոստիկանների հետ, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող այրերի հովանավարության տակ է գործում, սակայն արտաքուստ ստեղծելով հակակառավարական, ընդդիմադիր լրագրող լինելու պատրանքը միայն:
Շուրջ մեկ տարի է աշխատում եմ որպես լրագրող չնայած, որ ստանում եմ այժմ մանկավարժական կրթություն եւ երբեւե ինձ լրագրող չեմ համարել, որովհետեւ դա հատուկ կոչում է որին պետք է արժանանալ, կամ որը պիտի վաստակել:
Ընթերցողը քեզ կտա այդ կոչումը, երբ ժամանակը գա, այլ ոչ ինքներս մեզ հորջորջենք այդ անվանումով: Չեմ հասկանում ինչ է կատարվում մեր հայ լրագրության հետ, ովքեր են աշխատում մեր տպագիր մամուլում, ովքեր են այժմ հայտնի լրագրողները, պրոֆեսիոնալները, ովքերն են մեզ հետ զրուցում կապույտ էկրանից, թերթի էջերից, ովքեր են բլոգերները, ինչպես են կարողանում հասնել ճանաչման…. Շատ ինտերնետային էջերում չեն պահպանվում ուղագրության, կետադրության ամենատարական կանոնները, ախր այդպես ինչքան պիտի շարունակվի, ինչքան, դե եկեք մի շարունակենք պատահական լուսանկարներով հանրությանը խաբենք, թե սա է լրագրությունը, թե այլ կարեւոր, լուրջ խնդիրներ չկան մեր երկրում, որ միայն ավտովթարներից պիտի խոսենք, միայն Աննա Սեմենովիչի կրծքերից, Ալլա Պուգաչովայի տղամարդկանցից, Անժելա Սարգսյանի լուսանկարներից….
Եկեք այս կայքից COPI PASTE անենք այն կայք, այս բլոգից նյութեր թռցնենք, այն բլոգ,,,
Իսկ հիմա իմ անձնական դարդ ու ցավից խոսեմ, որ լրագրության ոլորտում հայտնվելու առաջին օրերից մի տխուր իրականության: Ամեն  մի հոդվածս ծնվում է մեծ դժվարություններ հաղթահարելով, երբեմն մի նյութի համար կարող եմ կտրել անցնել 200 եւ ավելի կիլոմետրեր, հասել եմ գրեթե մեռած գյուղեր, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց բողոքները, դժգոհություններն ու ծանոթացել նրանց դժվարություններին ու խնդիրներին: Հասկացել եմ ու կարեկցել մարդկանց, հասարակ գյուղացու հոգեբանությունն եմ հասկացել, նրանց ձայնը լսելի եմ դարձրել մարզում, խոսել նրանց անունից, փորձել եմ օգնել նրան....
Այսքան տանջանքներից հետո մեկ էլ հայտնի թերթերից կարդում եմ նյութի մի այլ տարբերակ, գրեթե իմ բառերով, իմ մտքերը իմ վերլուծությունները ու իմ փաստերը...
Պարզվում է ինչ-որ մեկը տանը նստած համակարգչի դիմաց, իմ չարչարանքի հումքով, իրեն սենսացիաներ գրող լրագրող է կարծում եւ իր PR-ը անում /,,, այլ բառ չգտա, այս դեպքում,,,/ ու այսքանից հետո զայրանում եմ ու զարմանում որոշ մարդկանց վրա, ովքեր իրենց պատիվ ունեն լրագրող համարել, իսկ ես բարձրաձայն Ձեզ հայտարարում եմ, դուք լրագրող չեք, այլ մի հասարակ լրաԳող:
P.S. Այս անգամ անուններ չեմ նշում, հաջորդ անգամ չեմ խնայի ոչ ոքի, քանի որ ինչքան կարելի ուրիշի անվան տակ ձեզ լրագրող երեւակայեք
                                              Աղավնի Նավասարդյան

Комментариев нет:

Отправить комментарий

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...