Ամեն օր, ամենուր, բոլոր թերթերում, հեռուստաեթերից եւ սոցկայքերից լսում ենք, կարդում այս արտահայտությունը: Վթար, վթար, ինքնասպանության փորձ, Կիեւյան կամուրջ, վթար, այսինչ համարանիշերով, այնինչ մակնիշի մեքենան, զոհեր կան, վիրավորներ, այրվել են ամբողջովին, վթարներ, վթարներ.....Այսօր Աբովյան փողոցում, երեկ Նորքի չգիտեմ որ զանգվածում եւ այսպես շարունակ…
