Առավոտյան արթնանում ենք, ուժեղ, առույգ, աշխատասեր, եռանդով լի, կիսաքուն մարմինդ պոկում-բաժանում անկողնուց, ու էլի սկսվում է օրը....
Առավոտյան շուտ բախվում ես անտարբերության սառը պատին եւ հասկանում, որ դու ուժեղ ես, որ պետք է դիմանաս...սակայն ի վերջո հախճապակու նման փշուր-փշուր ես լինում:
Եվ զգում ես անտանելի մենակություն...
Ամբողջ օրը բեռնաձիու նման աշխատում ես, արարում, ստեղծում- ստեղծագործում...
Եվ աշխատանքային օրվա վերջին, հոգնատանջ, փշրված մարմինդ մի կերպ պոկում ես աթոռից, ձեռքդ համակարգչից, գնում ես,,,
Երերուն քայլերդ ուղղում ես տուն, հաղթահարելով այն ճանապարհ ասվածը, որ հենց կյանքի ուղի է կոչվում,,,
Հանկարծ ճանապարհին հանդիպում ես հին ծանոթներից մեկին եւ հասկանում, որ փոխվել է ամեն ինչ, եւ առաջին հերթին դու ես փոխվել, ոչ թե հին ծանոթդ,,,ոչ թե աշխարհն է անփայլ, այլ աչքերիդ փայլն է խամրել, որ էլ ուժ չկա, որ սա կյանքն է իրական, որ իրականում չկա ոչինչ, որ ինքնամոռացության մեջ ես ապրում հաճախ ամբողջ կյանքդ...
Ակամայից հիշեցի Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունը
Օրերս անցան իրար ետևից
Կամ իրար հեծած,
Ես, որ իշխողն եմ նրանց ընթացքի,
Գլորվեցի ցած:
...Ի՜նչ տխուր է այս պատմությունը հին,
Եվ ինչ խորազդու.
Բոլորն իմացան, որ սիրում եմ քեզ,
Չիմացար լոկ դու:
Ռազմիկ Դավոյան
Комментариев нет:
Отправить комментарий