Հարգելի ընթերցող ձեզ եմ ներկայացնում իմ աշխատանքը Խաչատուր Աբովյանի <Վերք Հայաստանի> վեպի Հառաջաբանի մասին: Այսուհետ, պարբերաբար ձեզ կներկայանամ նաեւ գրական աշխատանքներով:
***
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՙՎԵՐՔ՚-Ի ԱՌԱՋԱԲԱՆԸ
ՙՎերք Հայաստանի՚ վեպի նյութը հայության կյանքի ու պայքարի շրջադարձային ժամանակաշրջանի անցուդարձերն են, հայերի պատմական տրամադրությունները նոր դարաշրջանի շեմին, համընդհանուր ձգտումներն ու անմարելի տենչանքները` օտար զավթիչների բռնություններից ազատագրվելու, ազգովին համախմբվելու, դարերով կորցրած պետականությունը վերականգնելու եւ տնտեսական ու հոգեւոր զարգացման լայն հնարավորություններ ստանալու մասին: Բացասելով հինը, սկիզբ դնելով նոր գրականության, ստեղծագործական նոր ոճի, լեզվամշակման նոր ուղղության` ՙՎերք Հայաստանին՚ միաժամանակ կոչված էր նախապատրաստելու նաեւ հայ նոր ընթերցողին, որ հեռու լինելով ապաքաղաքական մարմաջներից` ապրեր մարդկային լիարյուն կյանքով ու համազգային շահագրգռություններով:
Ընդառաջ գնալով այս հրավերին` Աբովյանը պետք է բացատրեր եւ կենդանի պատկերների միջոցով ցույց տար, թե ովքե±ր են հայերը, իրենց պատմական հնությունը եւ հոգու ազնվությունը հաստատելու համար ի±նչ ապացույցներ ունեն, ի±նչ հերոսական գործեր են կատարվել նրանց բիբլիական հայրենիքում, ինչպիսի±ն պիտի լինի նրանց կյանքի ընթացքը ռուսաց հովանու տակ անցնելուց հետո, հանուն ի±նչչ իդեալների պետք է այսուհետեւ տքնեն ու պայքարեն:
ՙՎերքի՚ Հառաջաբանում Աբովյանի անկեղծ համոզմամբ` նոր գրականությունն ու հայախոսությունը ունակ էին բացելու ազգի համրացած լեզուն, հզոր թռիչք պարգեւելու նրա երեւակայությանը, ազդակ դառնալու` շարունակելուլու համար իր ընդհատված երթն ու երգը համաշխարհային պատմության մեջ: Ուստի հարկ էր սիրած ազգի միջեւ, նրան հասցնել իր նվիրական բաղձանքներն ու սրտի մուրազը, փոխարենը ակնկալելով քաջալերանքի անպաճույճ խոսքեր, առանց որի հիմնիվեր կտապալվեին ազգային վերածնության համար կազմած իր փրկարար նախագծումները եւ շքեղ երազները: Վեպի Հառաջաբանում Աբովյանը այդ մասին խոսում է աղերսանքի այս խոսքերն ուղղում. ՙԹաք ըլի դո°ւ, դու իմ պատվական ազգ, քո որդու արածը, քո որդու խակ լեզուն սիրես, ընդունիս, ինչպես հերը իր մանուկի կմկմալը, որ աշխարքի հետ չի փոխիլ…՚:
ՙՎերք Հայաստանին՚ կոչված էր բացատրելու հայությանը` նրա արդի, հոգեւոր ու տնտեսական թշվառության իրական պատճառները, ցույց տալու վերածնության իսկական ճանապարհը, միաժամանակ նաեւ արժեքավորելու այն մեծ եւ շրջադարձային նշանակությունը, այն վիթխարի դերը, որ խաղացին ռուս ժողովուրդն ու Ռուսաստանը հայ ժողովրդի պատմական բախտի մեջ:
Հասնել անասելի պարզության, խոսել ազգի սրտից, կարողանալ հանրության մեջ ներարկել ազատասիրական վեհ իդեալներ եւ ամենամարդկային ու նվիրական հույզեր` զուգակցված ամենակենսական քաղաքական հարցերն արծարծելուն այս էր ավանդում Աբովյանը Վերքի Հառաջաբանում:
Վերքի Հառաջաբանում Աբովյանը արծարծում է էպոխային բնորոշ խնդիրներ, որոնց լուծումը առաջնային գործոնն էր համարվում գրական նոր սկիզբ դնելու համար:
Առաջինը լեզվի խնդիրն էր:
Մասիս առաջիս էր կանգնած միշտ, որ մատով ցույց էր տալիս, թե ի±նչ աշխարհքի ծնունդ եմ ես դրախտը մտքումս էր կենդանի, որ ինձ երազում թե լուրջ, միշտ մեր երկրի անունն ու պատվականությունը իմ առաջս էր բերում. Հայկ, Վարդան, Տրդատ, Լուսավորիչ` քնած տեղս էլ ինձ ասում էին, որ ես իրանց որդին եմ. Եվրոպա թե Ասիա` ինձ անդադար ձեն էին տալիս, թե Հայկա զավակն եմ ես, Նոյան` թոռը, Էջմիածնա` որդին, դրախտի` բնակիչը. դաշտում թե ժամում, չոլում թե տան` էն քարերն էլ ուզում էին, որ սիրտս պոկեն, հանեն, ուրտեղ որ իմ ազգի ոտը կոխելա ու էսօր կոխում ա. շատ անգամ, մեկ հայ տեսնելիս, ուզում էի էլած շունչս էլ հանեմ, նրան տամ,- բայց, ա¯խ լեզուս փա°կ էր, աչքս` բա°ց, բերանս` բռնա°ծ, սիրտս` խո°ր, ձեռս` պակա°ս, լեզուս` կա°րճ. գանձ չունեի, որ ասածս տեղ հասնի. մեր գրքերն էլ` գրանառ, մեր նոր լեզուն` անպատիվ, որ սրտիս հասրաթը խոսքով հայտնեի. հրամայել չէի կարող, խնդրեի, աղաչեի էլ` լեզուս մարդ չէր իմանալ, չունքի ես էլ էի ուզում, որ ինձ վրա չծիծաղին, չասեն` կոպիտ ա, հիմար ա, որ քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն չգիտի:
Սակայն ամեն ինչից առաջ ի±նչ էր գրաբարն իբրեւ այդպիսին. Խ.Աբովյանի հասկացողությամբ գրաբարը հայ հին գրական լեզուն է, որ ստեղծվել է լեզվաշինարարական աշխատանքի, անհատական մշակման ու կատարելագործման միջոցով. այլ կերպ ասած` գրաբարը վաղ շրջանի հայերենի մշակված ու բարձրագույն ձեւն է` իրեն հատուկ գեղեցկությամբ, հարստությամբ, ճոխությամբ ու հղկվածությամբ: Այս նկատառումով էլ Խ.Աբովյանը ոչ թե բացասաբար, այլ մեծ հիացմունքով է խոսում գրաբարի մասին եւ բազմիցս էլ նշում նրա արժանիքները. ՙՄեր գրաբար լեզուն անգին է, - ասում է նա,- նմանը չունի, ինչքան լեզու էլ որգիտեմ, մեկն էլա էն համը, էն քաղցրությունը, էն ճոխությունը չունի, բայց մեր վատ բախտիցը հազարիցը մեկը չի հասկանում, ինչ պետք է արած՚:
Եթե շատերը, նույնիսկ մեր օրերում, չեն ըմբռնել ու չեն ըմբռնում վաղ շրջանի կենդանի խոսակցական ու գրական, մշակված, կատարելագործված լեզվի միջեւ եղան ընդհանուր հարաբերությունը, նրանց ընդհանրություններն ու տարբերությունները, ապա, ընդհակառակն, Աբովյանը իր ժամանակին այդ բոլորը կանխորոշում էր մտքի լավագույն թռիչքով. ՙԱնկարելի ա, - գրում է նա, - թե մեր երանելի թարգմանչաց ժամանակին` Հայք էն լեզուն էին ըլում խոսալիս, որ նրանք գրեցին: Ասենք` թե խոսային էլ, ե±րբ կարող էր տգետ մարդը էն մտքերը, էն բառերը գիտենալ, որ նրանք գործ են ածել՚:
Գրաբարը իբրեւ մշակված, կատարելագործված լեզու չէր կարող լինել ընդհանուր խոսակցական լեզու, իսկ ժողովրդախոսակցական լեզուն չէր կարող գրաբարի, գրական լեզվի չափ անաղարտ լինել եւ նույնանալ նրան: Հայ հին գրական լեզուն հետագայում չի զարգացել ժողովրդի պատմական կյանքի ընթացքով պայմանավորված, ինչպես ուղղակի Աբովյանն է նշում` ՙօտարացեալ է գրաբառ մեր լեզու ի հասարակ գործածականէն՚, ՙգործ է ածվում միմիայն գրքերում՚ եւ սոսկ ՙսովորովի լեզու է՚:
Բայց գրաբարո±վ, թե± աշխարհաբարով էր կարող հայ ժողովուրդը ազատվել ՙհոգեկան խավարի ստրկկան կապանքներից՚, որո±վ կարող էր նա զարգացնել իր կուլտուրան ու գրականությունը եւ հասնել առաջավոր ժողովուրդների կյանքի ընդհանուր մակարդակին: Գրաբա±ր, թե աշխարհաբար,- ահա օրակարգի հիմանական հարցերից մեկը, մի հարց, որի ոչ միայն առաջադրողը, այլեւ փայլուն լուծողը եղավ Խ. Աբովյանը: Նա հետեւողականորեն այն միտքն էր զարգացում, որ եթե գրաբարը մեռած լինելու պատճառով չի կարող կյանքում իսկապես որեւէ ներգործություն ունենալ, ապա, աշխարհաբարը, ընդհակառակն, ժողովրդին հասկանալի ու հարազատ լինելով` հանդիսանում է իսկական այն միջոցը, որով միայն հնարավոր կլինի խավարի ու տգիտության մեջ խարխափող հայ հասարակական կյանքը դուրս բերել դեպի լուսավոր ուղի:
Երկրորդ խնդիրը, որ առաջ է քաշվում Աբովյանի ՙՎերքի՚ Հառաջաբանում հերոսի խնդիրն է: Նա երկար ժամանակ մտածում է, թե ում մասին գրի, որպեսզի ժողովուրդը հաճույքով կարդա, որ կարդացողի սրտին դուր գա այդ կարդացածը:
Միտք արի, միտք արի մեկ էլ դու դառ, ինչ կըլի`, խանչալիդ քարը հո վեր չի± ընկնիլ, զառ վարաղդ հո չի± գնալ: Մեկ օր էլ դու վեր կընկիս,կմեռնիս, մեկ ողորմի ասող էլ չես ունենալ:
Մեկ բարիկենդանի, աշակերտներս որ բաց թողի, սկսեցի ինչ որ երեխությունիցս լսած կամ տեսած բան գիտեի, տակ ուգլուխ անիլ: Վերջը իմ ջիվան Աղասին միտս ընկավ, նրա հետ հարիր հայի տղերք էլ իրանց գլուխը բարձրացրին: ….… Մյուսները մեծ-մեծ մարդիկ էին, շատն էլ դեռ հլա սաղ-սալամաթ, փառք Աստծո, Աղասին մեռած ու աղքատ, նրա գերեզմանին ղուրբան: Ասեցի` կեղծավորություն չանեմ, նրան ընտրեցի:
Այսինքն հերոսի ընտրության հարցում նա ընտրել է ժողովրդի ծոցից ծնված մի հերոսի, հասարակ գյուղացի մի քաջ տղայի` Աղասուն, որը եւ դառնում է վեպի դրական հերոսը եւ ըստ էության հեղինակի բոլոր իդեալներն ու ձգտումներն, բայցեւ չպետք է մոռանալ, որ Աղասին իրական կերպար էր` Աբովյանի ժամանակակիցը:
Ապա առաջ է գալիս մեկ այլ խնդիր. բովանդակության խնդիրը: Աբովյանն ասում է. ՙՈւմ հետ խոսում էի, էն էին թանխա տալիս, թե մեր ազգը ուսումնասեր չի, կարդալը նրա համար գին չունի, բայց ես տեսնում էի, որ էս մեր կարդալ չսիրող ազգը Ռոպենսոնի պատմությունը, Պղնձե քաղաքի հիմար գիրքը ձեռնեձեռ էր ման ածում՚: Այսինքն, Աբովյանը տեսնում էր, որ մեր ազգը կարդալ սիրում է կարդում է , սակայն ինչն է պատճառը, որ կարդում է օտար հեղինակների գրված, երբեմն նույնիսկ ինչպես ինքն է անվանում` հիմար գրքեր, նախ պատճառը գրաբարն էր, ապա բովանդակությունը, այսինքն նրանքց գրքերում երեխաները կարդում էին երեւելի մարդկանց մասին պատմություններ, իսկ մեր բոլոր գրքերը եկեղեցու, կրոնի, հավատքի մասին էին, եւ այդ էր պատճառը, որ Աբովյանը գրում է Աղասու մասին, այդ ժամանակի անցքերի մասին, առաջնորդվելով, նրանով, որ հերոսը լինի ոչ թե հոգեւորական, ինչպես մինչ իր վեպը գրված հայրերեն գրքերը, այլ գրում է իրական հերոս Աղասու մասին եւ պատմում այն դեպքերի մասին, որ կատարվել են իր ապրած ժամանակ: Եվ նրան հաջողվում է ստեղծել այդ վեպը: Որը նախքան հրատարակվելը ձեռագիր տարբերակով ձեռքից-ձեռք են թռցրել: Սակայն որքան էլ ժամանակը անցել է, այսօր էլ երեխաները հաճույքով են կարդում <Վերք Հայաստանին>:
Եվ ինչպես Հովհաննես Թումանյանն է բնորում <Խաչատուր Աբովյանի <Վերք Հայաստանին> հայ ժողովրդի տանջանքի ու տենչանքի արտահայտությունն է>: «Վերք Հայաստանինե ե'ւ հայրենասերի ողբ ու կսկիծով ու հառաչանքով լիքը, ե'ւ ազգային դյուցազներգություն է, որ ուժ ու հպարտություն է շնչում, ե'ւ բարերարվածի ու փրկվածի ներբող` ողողված ուրախության արտասուքներով երախտագիտական բացականչություններով ու օրհնանքներով:
Աղավնի Նավասարդյան
Շատ շնորհակալ եմ հոդվածի համար: Շատ բովանդակալից վերլուծություն է:
ОтветитьУдалитьՇնորհակալության կարիք չկա, սա իմ մասնագիտություննէ, որը ես անչափ սիրում եմ, սակայն որի համար աշխատանքս ինձ ժամանակ չի թողնում
ОтветитьУдалить