Անգլիացի գրող Վիլիամ Սոմերսեթ Մոեմը
/1874-1965թթ/ իր <Լուսին եւ վեցպենսանոց> վեպը գրել է Թաիթի կատարած
ճանապարհորդությունից հետո 1919 թվականին: Մեզանից յուրաքանչյուրը, ով կարդացել է այս
վեպը կփաստի, որ ընթերցանությունը սկսելուց մինչեւ գրքի ավարտը փորձել է որեւէ կապ
գտնել գրքի վերնագրի եւ բովանդակության միջեւ: Այն մի փոքր սիմվոլիկ բնույթ է
կրում եւ որոշակի ենթատեքստ ունի: Ուրեմն այսպես, գրքի վերնագիրը հիմնականում
մեկնաբանվում է հետեւյալ կերպ. Իսկական արվեստը հարաբերվում է մանր բուրժուական
կենցաղային մանրուքներին այնպես, ինչպես լուսինը չնչին արժեք ունեցող վեցպենսանոց
մանրադրմամին: