4 ՓԵՏՐՎԱՐԻ` ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ


Փետրվարի 4-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որին ընդառաջ այս գիշեր բոլոր չամուսնացած երիտասարդները քնելուց առաջ կարող են աղաբլիթ ուտել և տեսնել իրենց ապագա կողակցին:
Սուրբ Սարգսի տոնը մեր օրերում հռչակված է որպես երիտասարդների օրհնության օր:
Սուրբ Սարգիսը համարվում է սիրո բարեխոս: Ըստ ավանդության` Ս.Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Սակայն հետագայում Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան) տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի:
Շնորհավորում եմ բոլոր սիրահարներին, սիրահարվածներին ու երիտասարդներին այս տոնի կապակցությամբ,, ցանկանում սեր, սեր ու էլի սեր,, հիշեք, որ շատ քչերին է տրվում սիրելու կարողություն,,,,Եղեք երջանիկ, հասեք ձեր սիրելիներին,, պայքարեք, ահա այն ամենը, որ ցանկանում եմ բոլորիդ,, հուսով եմ երջանիկ կլինեք, նաեւ` սիրված: Թող բոլորիդ դեմքին ժպիտը փայլի: Առանձնապես չեմ հավատում, ոչ աղի բլիթին, ոչ էլ տոնի հետ մեծ հույսեր եմ կապում, սովորական շաբաթ օր է լինելու, կիրակի օր եկեղեցի կգնամ, կաղոթեմ բոլոր հարազատներիս համար: 

Комментариев нет:

Отправить комментарий

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...