Ինչ է երգը, ցաված հոգու մխիթարանք...Պ.Սեւակ

Ես կլռեմ, սակայն, թող մեղեդին հնչի......
Հնչիր իմ մեղեդի, գնա հեռուներ, թափանցիր վիրավոր սրտեր ու հոգիներ, թող քո ելեւէջի թռիչքը հաղթահարի այն խոցող հասկացությունը, որ Հեռավորություն է կոչվում, գնա', թափառի'ր, մեղմացրու սրտերը բոլոր մենավոր ու անմխիթար հոգիների: Ինձ էլ քո թեւով տար Նրա մոտ,  թող գեթ մի վայրկյան ջերմությունն զգամ, թող մարեմ գրկում...թափանցեմ խորքը հայացքի Նրա, հնչի'ր, մեղեդի', դադար մի տուր էլ, քեզնով է  սիրտս բաբախում տկար, հնչի'ր.... մի' թող, որ երազս մնա, այսպես բաղձալի ու այսքան անհաս, հնչի'ր մեղեդի, կիսատ չմնա ցնորքս անհաս.....

Բայց դեռ երգն իմ երգում է տենդում, Օ~, երազ է, երազ ու երազ...


Նորից ես եմ, ես` անուղղելի երազողս, չնայած, որ անձրեւում է գրեթե ամեն օր եւ տրամադրությանս աստիճանն էլ համապատասխան սանդղակի ամենաստորին հատվածում է գտնվում, շարունակում եմ երազել....ծով, ամառ, գիշեր, խարույկ, տղա, աղջիկ, նավակ, տխուր մեղեդի... ժապավեն է, երկար ու չհատվող, ժապավեն...ինչու այս ամռանը համակեց ինձ աշնան մի անանց տխրություն: Ատում եմ անձրեւը, երբ նա տեղում է ամառվա կեսին, երբ երկքից մաղում է մազերիս, սրտիս....սառում եմ?, ցուրտ է?, ո'չ, ո'չ, ուղղակի էլի ես եմ անուղղելի ռոմանտիկս... էլի ես եմ.. հա երեւի արդեն իմ տխուր տրամադրություններով հոգնեցրել եմ բոլորին ....անկեղծ` ինձ էլ...հոգնել եմ անձրեւներից, ցրտից ....մենակություից ու ինձնից......ու այս ամառային անձրեւից... արեւ եմ ուզում...ու ժպիտ...

ԱՆԿԵՂԾՈՐԵՆ

Ես չեմ գրի խելառ տողեր, չեմ նվիրի Քեզ սիրո խոսքեր, ոչ էլ կասեմ, որ Առանց Քեզ չեմ կարող....մենակ դու լավ իմացիր, որ Դու շատ թանկ ես ինձ համար ու Քեզ շատ եմ կարոտում, թերեւս, Դու այս ամենը շատ լաաաաաավ գիտես,  երեւի հիմա կարդում ես այս տողերը ու փորձում գտնել իմաստը, թե ինչի եմ գրել ....: Պետք չի փորձել գտնել անբացատրելի իրողության պատասխանը, ինչը ես էլ դեռ չգիտեմ.... Խոստացել եմ չտխրել, չեմ տխրում, չնայած երբեմն դրա կարիքն էլ կա, որ հաջորդող ուրախությունը գնահատեմ...ուրախության համար ինձ շատ բան պետք չէ,,, միայն լսել ձայնդ, խոսել հետդ, ու փակ կոպերով նայել նկարիդ ու երազե~լ, զգա~լ,  ժպտա~լ, ու սպասե~լ.....


http://youtu.be/EQzE9mYi4aY

Կրկին իմ հոգում իջավ մշուշոտ, արցունք անձրեւող

Մեր բաժանման օրը անձրեւ կտեղա... եւ երկիքը լաց կլինի...ինչպես...ես ...ծաղիկները կկախեն իրենց խոնարհ գլխիկները....մի պահ երկինքը կմթնի....ժպիտս կքարանա եւ կոպերս թաց կինեն...: Հեռվում կցոլա կայծակը, իսկ ամպերը կմթնեցնեն իմ երկինքը.....Երեւի այս ամենը միայն ես կզգամ, իսկ դու?...Բայց մարդիկ կշարուակեն ժպտալ, ապրել, քայլել, ծիծաղել. ՍԻՐԵԼ ու ԿԱՐՈՏԵԼ....ասես ոչինչ էլ չի եղել....իհարկե', չի եղել; Դու ճիշտ ես, գուցե,ես էլ կշարունակեմ ապրել, ժպտալ, սիրել.... բայց դու քեզ հետ կտանես մի ամբողջ կյանք, որ իրարից հեռու, բայց ապրել ենք միասին....խենթ կարոտով ու քաղցր սպասումով....կմնա միայն հուշը....ՍԵՐ չէ, գիտե'մ, ոչ էլ սիրահարվածություն, բայց այրող է կարոտի պես, արեւի պես ջերմացնող, երազի պես է.....անհաս.....
Որքան կարոտներ եմ իմ սրտի պահ տվել,
Որ աթեղվել ու լույսեր են դարձել
Որքան ժպիտներ են կորել իմ հոգում
Ու դարձել անհաս երազներ բազում:

Ու ցավեր, ցավեր ու սպասում
Ապրում են իմ մեջ ու արթնացնում
Անսպառ հույսեր ու մի ցանկություն,
Որ կգաս դու` առաջին հանդիպում:
Իրիկնային մեղմ հովիկը ժպտաց հոգուս, ու երազկոտ իմ աչքերին համբույր տվեց: Հոգիս ժպտաց...նա ինձ բերեց փոքրիկ պարտեզի վարդերի անուշ, խենթացող բույրը եւ դյութանք հոգու...Սիրտ իմ վիրավոր սփոփվիր դու էլ մեղմ քամու հուշիկ երազ օրորով, էլ մի բաբախիր դու այդքան արագ, հանգի'ստ առ: Թող թեթեւ-թեթեւ սիրող մոր նման քեզ օրոր ասի ու մխիթարի մի մեծ բնության մի փոքրիկ հյուլե: Փչի'ր հովիկ ջան ու տար հեռուներ բոլոր ցավերն ու տառապանքները: Ազատի'ր հոգիս թող էլ չտանջվի իմ սիրտը... ցաված... 

Հեռու ես անհաս իմ լուսե երազ, բայց սիրտս քեզ է կարոտով կանչում....

Գիտեմ, հեռու ես, գուցե երբեք էլ քեզ չտեսնեմ...կարոտում եմ... հարցնում ես ինչու?.... չգիտեմ.. անբացատրելի է կարոտս... էլ ինձ պես խենթ է, տանջող, այրող, հոգեմաշ...: Ամեն անգամ տանից դուրս եմ գալիս ու մոլոր քայլերս ուղղում դեպի այգի... զույգեր, դեմքեր, մարդիկ, ծառներ.... երաժշտություն... մեղեդին ավելի է կարոտս ուժեղացնում...քայլերս ավելի է դանդաղում... ցուրտ է?, թե սիրտս է մրսում?....անձրեւ է, թե..... հայացքս ուղղում եմ նստարանին նստած երջանիկ զույգին , նայում, երազում, պատկերացնում եմ... դա նախանձ չէ, ոչ', այլ` երջանիկ լինելու ցանկություն....մենություն... երջնիկ պահեր երբ անկարելին, անհնարը դառնում է սովորական առօրյա, աչքերս խելագար ամբոխի մեջ քեզ է որոնում... դու ես? թե ցնորք է? դու ես թե աչքերս էլի խափում են... իհարկե դու չես, չէ որ հեռու ես, շաաաաաաատ հեռու...նույն քայլերով հեռանում եմ թողնելով այգին, ծառերը, մեղեդին, վերջին անգամ մի հայացք եմ գցում երջզնիկ զույգի կողմը ու.... գնում եմ.. հեռանում, քայլերս ուղղում դեպի տուն.. դեպի իմ մենություն.... 

Օ, Քամի~, քամի~

Քամին բերում է սիրո հուշերի անցած պատկերներ,
Արդյոք հիշում ես չքնաղ երազներ
Շշուկներ բազում ու խորհրդավոր
Արդյոք հիշում ես խոսքեր մեղավոր:

Քամին է հիմա ընկերս միակ,
Որ էլ չմնամ անսեր միայնակ,
Որ շնչեմ բույրը կանաչ լեռների
Եվ իշեմ կյանքը անցած օրերի:

 Երնեկ դու ել քամի դառնաս
Հեռուներից ինձ շշնջաս
Ինձ մոտենաս սիրտս բանաս
Իմ գաղտնիքը դու իմանաս:
Կարոտս թափառում է ամայի փողոցներով եւ խեղճ ու անտուն փիսիկի պես ճանկռոտում ձեր տան դռները, որ մխիթարվի գեթ քո հայացքով: Կարոտս դառնում է երգ ու դաշնամուրի ամեն մի հնչյունով նվագում սրտիս քնքուշ լարերին, ամեն նոտայով հուզում ու ամեն ակորդով ավելի թեժանում: 

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...