Իրիկնային մեղմ հովիկը ժպտաց հոգուս, ու երազկոտ իմ աչքերին համբույր տվեց: Հոգիս ժպտաց...նա ինձ բերեց փոքրիկ պարտեզի վարդերի անուշ, խենթացող բույրը եւ դյութանք հոգու...Սիրտ իմ վիրավոր սփոփվիր դու էլ մեղմ քամու հուշիկ երազ օրորով, էլ մի բաբախիր դու այդքան արագ, հանգի'ստ առ: Թող թեթեւ-թեթեւ սիրող մոր նման քեզ օրոր ասի ու մխիթարի մի մեծ բնության մի փոքրիկ հյուլե: Փչի'ր հովիկ ջան ու տար հեռուներ բոլոր ցավերն ու տառապանքները: Ազատի'ր հոգիս թող էլ չտանջվի իմ սիրտը... ցաված...
Комментариев нет:
Отправить комментарий