Բայց դեռ երգն իմ երգում է տենդում, Օ~, երազ է, երազ ու երազ...


Նորից ես եմ, ես` անուղղելի երազողս, չնայած, որ անձրեւում է գրեթե ամեն օր եւ տրամադրությանս աստիճանն էլ համապատասխան սանդղակի ամենաստորին հատվածում է գտնվում, շարունակում եմ երազել....ծով, ամառ, գիշեր, խարույկ, տղա, աղջիկ, նավակ, տխուր մեղեդի... ժապավեն է, երկար ու չհատվող, ժապավեն...ինչու այս ամռանը համակեց ինձ աշնան մի անանց տխրություն: Ատում եմ անձրեւը, երբ նա տեղում է ամառվա կեսին, երբ երկքից մաղում է մազերիս, սրտիս....սառում եմ?, ցուրտ է?, ո'չ, ո'չ, ուղղակի էլի ես եմ անուղղելի ռոմանտիկս... էլի ես եմ.. հա երեւի արդեն իմ տխուր տրամադրություններով հոգնեցրել եմ բոլորին ....անկեղծ` ինձ էլ...հոգնել եմ անձրեւներից, ցրտից ....մենակություից ու ինձնից......ու այս ամառային անձրեւից... արեւ եմ ուզում...ու ժպիտ...

2 комментария:

  1. Երազել է տալիս մութը, իսկ ես արդեն հոգնել եմ անհույս երազելուց... ինչու երազեմ , եթե կարող եմ համարձակ նայել իրականության աչքերին...

    ОтветитьУдалить
  2. Երազ սփոփանք երիտասարդների...

    ОтветитьУдалить

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...