Հովի համբույրը













Իրիկնային մեղմ հովիկը ժպտաց հոգուս,
Ու երազկոտ իմ աչքերին համբույր տվեց
Հոգիս ժպտաց
Նա ինձ բերեց փոքրիկ պարտեզի
Վարդերի անուշ, խենթացնող բույրը
Օ~, դյութանք հոգու…
Սիրտ իմ վիրավոր, սփոփվիր դու էլ
Մեղմ քամու հուշիկ, երազ օրորով
Էլ մի բաբախիր դու այդքան արագ
Հանգիստ առ,
Թող թեթեւ- թեթեւ սիրող մոր նման
Ինձ օրոր ասե, մեղմանուշ ձայնով ինձ մխիթարե
Այս մեծ բնության մի փոքրիկ հյուլե:
Փչի’ր հովիկ ջան
Ու տար հեռուներ
Բոլոր ցավերն ու տառապանքները
Ազատի’ր հոգիս, թող էլ չցավե
Իմ սիրտը` խոցված…

Комментариев нет:

Отправить комментарий

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...