ԱՆԿԵՂԾՈՐԵՆ

Ես չեմ գրի խելառ տողեր, չեմ նվիրի Քեզ սիրո խոսքեր, ոչ էլ կասեմ, որ Առանց Քեզ չեմ կարող....մենակ դու լավ իմացիր, որ Դու շատ թանկ ես ինձ համար ու Քեզ շատ եմ կարոտում, թերեւս, Դու այս ամենը շատ լաաաաաավ գիտես,  երեւի հիմա կարդում ես այս տողերը ու փորձում գտնել իմաստը, թե ինչի եմ գրել ....: Պետք չի փորձել գտնել անբացատրելի իրողության պատասխանը, ինչը ես էլ դեռ չգիտեմ.... Խոստացել եմ չտխրել, չեմ տխրում, չնայած երբեմն դրա կարիքն էլ կա, որ հաջորդող ուրախությունը գնահատեմ...ուրախության համար ինձ շատ բան պետք չէ,,, միայն լսել ձայնդ, խոսել հետդ, ու փակ կոպերով նայել նկարիդ ու երազե~լ, զգա~լ,  ժպտա~լ, ու սպասե~լ.....


http://youtu.be/EQzE9mYi4aY

Комментариев нет:

Отправить комментарий

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...