Ինչ է երգը, ցաված հոգու մխիթարանք...Պ.Սեւակ

Ես կլռեմ, սակայն, թող մեղեդին հնչի......
Հնչիր իմ մեղեդի, գնա հեռուներ, թափանցիր վիրավոր սրտեր ու հոգիներ, թող քո ելեւէջի թռիչքը հաղթահարի այն խոցող հասկացությունը, որ Հեռավորություն է կոչվում, գնա', թափառի'ր, մեղմացրու սրտերը բոլոր մենավոր ու անմխիթար հոգիների: Ինձ էլ քո թեւով տար Նրա մոտ,  թող գեթ մի վայրկյան ջերմությունն զգամ, թող մարեմ գրկում...թափանցեմ խորքը հայացքի Նրա, հնչի'ր, մեղեդի', դադար մի տուր էլ, քեզնով է  սիրտս բաբախում տկար, հնչի'ր.... մի' թող, որ երազս մնա, այսպես բաղձալի ու այսքան անհաս, հնչի'ր մեղեդի, կիսատ չմնա ցնորքս անհաս.....

Комментариев нет:

Отправить комментарий

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...