Անվանի գրող Պարույր Սևակը ծնվել է 1924թ. հունվարի 24–ին՝ Արարատի շրջանի Չանախչի գյուղում։ Նա իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույր Սևակը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։
1940թ. դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ 1955թ. Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։
Սևակը մահացել է 1971թ. հունիսի 17–ին՝ ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։
Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանն առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, ով եղեռնի զոհ էր դարձել։
............................
Կյանքի յուրաքանչյուր շրջանում իմ մշտարթուն ուղեկիցն է եղել Սեւակը,, միակը եւ անդավաճան ընկերս, որ հասկացել է եւ իմ հաջողությունը եւ անհաջողությունը, եղել է կողքիս հավատացել ինձ ու հավատացել իմ հաջողությանը,,
Ամեն պահս իրենով եմ մեկնաբանել եւ ուղորդվել,,, ապրել ու պայքարել, իմ երգը հպարտ հնչեցրել, սիրել, կարոտել,, տառապել, մաքառել,,,
Երեւի բոլորդ հիմա մտածում եք, որ դեռեւս 19 տարեկան լինելով այս բառերը չէի կարող ամբողջ խորությամբ եւ ամբողջովին հասկանալ, բայց համարձակորեն հայտարարում եմ, որ խոսքերս իրականություն են,, իմ զգացածը,, ոչ մի կաթիլ ռոմանտիկա,,, Պարույր Սեւակն էր այն ուղեցույց աստղը,, որի ուղեծրով ես հասա Երեւանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետ,,, նրանով էր որ սիրեցի գրականությունը, որով շնչում եմ,, ապրում,,,
Երբ մորս կարոտը խեղդում էր,, <Մորս ձեռքերն> էի կարդում,, երբ առաջին անգամ սիրեցի <Առաջին սերն էի> անվերջ կրկնում,,
Օրինակները բազում են,,, սրանով առաջին մասը կավարտեմ,, հետագայում, սակայն, կրկին անդրադառնալու ակնկալիքով...
**********
ՆԱՄԱԿ
Նա՞ է գրում ինձ,
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին,-
Ինքս էլ չգիտեմ.
«Արդյոք քեզ ե՞րբ եմ, ե՞րբ եմ տեսնելու...
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու գարո՜ւն...
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը...»
Նա՞ է գրում ինձ,
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին,-
Ինքս էլ չգիտեմ.
«Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,
Որով անցել ես ամռան օրերին,
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ՝
Ոստ ու ճյուղերը փակում են ճամփադ,
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին՝
Ճանկռում են դեմքըդ,
Աչքիդ սպառնում:
Ես քայլում էի աղջամուղջի մեջ
Ու քայլում էի նաև... մտացիր:
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-
Մի՞ թե նույնը չէ:
Ու ես հասկացա,
Որ երբ հուզված ենք՝
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,
Երբ անվստահ ենք՝
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը:
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցընում դեմքը:
Գուցե ամոթի՞ց
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար):
Գուցե կարոտի՞ց
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար,
Գուցե այս ցրտի՞ց, որ ճկում է ինձ
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)»...
Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղ,-
Ինքս էլ չգիտեմ.
«Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին.
Գարունը անցավ՝
ես քեզ չտեսա,
Ամառը անցավ՝
ես քեզ չտեսա,
Աշունը անցավ՝
չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի՝
չեմ տեսնի ես քեզ:
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը... մի՞ թե չի գալու»...
****************************Թողե՛ք,
Որ ձեզ էլ մասնակից դարձնեմ
Անմեկին հույսի ձեր չհամտեսած անուշությանը:
Եվ ճաշակեցեք ու թաթախվեցեք
Հավատացյալի երեխայական միամտությամբ,
Որովհետև մեր հարստությունը վշտե՛րը չեն լոկ,
Ու միայն տանջանք-տվայտա՛նքը չէ մեր պահուստը փակ.
Եվ որովհետև մտահոգությունն այլ բան չէ,
Քան թե ելքի փնտրտուք.
Եվ որովհետև կյանքն - ի՜նչ էլի լինի - ընդլայնում է մեզ,
Ինչպես լեռների կատարներն են միշտ հեռացնում կրկին
Ա՛յն հորիզոնը,
Որ փակ է թվում լեռան ոտքի տակ.
Եվ որովհետև ես սիրում եմ ձեզ,
Բոլորի՜դ սիրում,
Ու բոլորիցըդ ոմանք՝ նաև ի՛նձ...
Ուրեմըն թողե՛ք,
Թողե՛ք,
Որ ձեզ էլ դարձնեմ մասնակից
Ա՛յն նախածանոթ հույսի համտեսված անուշությանը,
Որ մեր երեկվա
Ու մեր այսօրվա անուժությանը
Ասում է. «Կա՛նգ առ»՝
Ավշավորելով ո՜վ գիտի ի՛նչով,
Ու մեր մարմնական անարմատ ծառի
Անհասկանալի աշխատանքը մութ
Տալիս է իր պարզ պտուղը՝
Ծիծա՛ղ,
Ժպի՛տ,
Գոհությո՛ւն
Եվ «փա՜ռք աստըծու» գոչելու կարիք...
Եվ փա՜ռք աստըծու,
Որ մեր աչքերը
Լոկ թխսավայր չեն բու-ագռավների,
Այլ նաև փեթակ՝ լցված շողերով,
Եվ ականջները՝
Մարդաձև ծառի մեր փչակը զույգ,
Դամբարաններ չեն լոկ սրտնեղության,
Այլ նաև խոր բույն՝
Լի՛ ամեն տեսակ տաք ձայնեղությամբ:
Եվ փա՜ռք աստըծու,
Որ մենք կարող ենք մեզ մաքրել այնպե՛ս,
Ինչպես օվկիանն է ինքն իրեն մաքրում:
Եվ փա՜ռք աստըծու,
Որ աղմուկների հասունացումից
Թագադրվում է ո՛չ թե գիշերը,
Այլ օ՜րն է ծնվում:
Եվ փա՜ռք աստըծու,
Որ մեր հոգու մեջ
Եթե կա ամիս տերևաթափի,
Ապա կան օրեր և աստղաթափի՛,
Եվ աստղաթափի՜...
Հազա՜ր բերան փառք:
..................................................................................
Պե՛տք չէ, սիրելի՜ս.
Զո՜ւր ես երդվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ,
Որ հիմա օրըդ մի դար է տևում,
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,
Որ իմ անունն ես կրկընում հաճախ,
Որ աղջկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
(Անգղ էլ լինեի՝ արծիվ է թվում),
Որ քեզ աշխարհոէմ ոչի՜նչ չի թովում,
Որ առանց սիրուս կյանքդ կորած է,
Որ...
Գիտե՛մ, ջա՜նըս.
Զո՜ւր ես երդվում:
Բայց գիտեմ և այն,
Ինչ դո՛ւ չգիտես.
Առաջին սերը, ինչպես որ հացը,
Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում..
Զո՜ւր ես երդվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ,
Որ հիմա օրըդ մի դար է տևում,
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,
Որ իմ անունն ես կրկընում հաճախ,
Որ աղջկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
(Անգղ էլ լինեի՝ արծիվ է թվում),
Որ քեզ աշխարհոէմ ոչի՜նչ չի թովում,
Որ առանց սիրուս կյանքդ կորած է,
Որ...
Գիտե՛մ, ջա՜նըս.
Զո՜ւր ես երդվում:
Բայց գիտեմ և այն,
Ինչ դո՛ւ չգիտես.
Առաջին սերը, ինչպես որ հացը,
Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում..
************************************
Առաջվա պես
Ուր ես ` չկաս,
Չէ որ կայիր…
Ախ ,թե մեկ էլ
Մի օր գայիր
Ու ժպտայիր~
Առաջվա պես,
Առաջվա պես,
Հավատայիր
Ուր ես ` չկաս,
Չէ որ կայիր…
Ախ ,թե մեկ էլ
Մի օր գայիր
Ու ժպտայիր~
Առաջվա պես,
Առաջվա պես,
Հավատայիր
**********************************************
ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ԲՆԱՆԿԱՐ
Քամին փոշուց ծուխ էր սարքում,
Ծուխ անկրակ,
Ու տարածում պուրա՜կ-պուրա՜կ,
Իսկ դրանից ձանձրանալով՝
Վճռում խաղալ պահմտոցի,
Եվ պահվում էր,
Այնպե՛ս պահվում,
Որ գյուղացիք ասում էին «շոգից մեռա՜նք»:
Օրը քակել իր ծալքերը
Ու փռել էր աշխարհով մեկ.
Մի ծալքից՝ շո՛գ,
Երկրորդից՝ տա՛պ,
Երրորդից՝ տո՛թ:
Տառապում էր նույնիսկ օդը՝ դողէրոցքից:
Տաքության մեջ զառանցում էր ամեն մի բույս:
Լռություն էր մի այնպիսի՜,
Ասես ծերուկ բնությունն էր ուշաթափվել:
Եվ այդ ահեղ լռությունից մանկան նման վախենալով,
Միակ ջուրը՝ աղբյուրը խեղճ,
Կարծես ոչ թե կարկաչում էր առու դարձած,
Այլ հեկեկում - ջղաձգվում...
Ջրով լի դույլն ստիպում էր, որ աղջըկա
Բոլո՜ր թովիչ պահուստները բացահայտվեն՝
Նույնիսկ իրեն վարագուրող հագուստի տակ:
Իսկ ես նաև նայում էի դույլի ջրին,
Որ աղջըկա քայլվածքի հետ
Իր ողջ կապույտ մակերեսով
Աջ էր գնում - ձախ էր գալիս,
Ասես լիներ մեկ միաձույլ սկավառակ
Ջուրն՝ աղջըկա քայլվածքի հետ,
Ջրի հետ էլ՝ երկինքը մով:
Եվ ջուրը չէր ելնում-իջնում,
Կարծես երկինքն էր դույլի մեջ
Գլխապտույտ զգում անվերջ...
Եվ այս ամենն՝ ա՛յն պատճառով,
Քամին փոշուց ծուխ էր սարքում,
Ծուխ անկրակ,
Ու տարածում պուրա՜կ-պուրա՜կ,
Իսկ դրանից ձանձրանալով՝
Վճռում խաղալ պահմտոցի,
Եվ պահվում էր,
Այնպե՛ս պահվում,
Որ գյուղացիք ասում էին «շոգից մեռա՜նք»:
Օրը քակել իր ծալքերը
Ու փռել էր աշխարհով մեկ.
Մի ծալքից՝ շո՛գ,
Երկրորդից՝ տա՛պ,
Երրորդից՝ տո՛թ:
Տառապում էր նույնիսկ օդը՝ դողէրոցքից:
Տաքության մեջ զառանցում էր ամեն մի բույս:
Լռություն էր մի այնպիսի՜,
Ասես ծերուկ բնությունն էր ուշաթափվել:
Եվ այդ ահեղ լռությունից մանկան նման վախենալով,
Միակ ջուրը՝ աղբյուրը խեղճ,
Կարծես ոչ թե կարկաչում էր առու դարձած,
Այլ հեկեկում - ջղաձգվում...
Ջրով լի դույլն ստիպում էր, որ աղջըկա
Բոլո՜ր թովիչ պահուստները բացահայտվեն՝
Նույնիսկ իրեն վարագուրող հագուստի տակ:
Իսկ ես նաև նայում էի դույլի ջրին,
Որ աղջըկա քայլվածքի հետ
Իր ողջ կապույտ մակերեսով
Աջ էր գնում - ձախ էր գալիս,
Ասես լիներ մեկ միաձույլ սկավառակ
Ջուրն՝ աղջըկա քայլվածքի հետ,
Ջրի հետ էլ՝ երկինքը մով:
Եվ ջուրը չէր ելնում-իջնում,
Կարծես երկինքն էր դույլի մեջ
Գլխապտույտ զգում անվերջ...
Եվ այս ամենն՝ ա՛յն պատճառով,
Որ քունն ինձնից անմեղ տեղը,
Խռովել է ու... լքե՛լ ինձ:
**************************************ՍԵՐԸ1.
Նա գալիս է մի՛շտ ճամփաներով անհա՛յտ չքարտեզագրվա՜ծ,
Ինչպես ջուրն անձրևի կամ հալոցքի:-Սերն է:
Հոլանդացիք ծովի՛ց, ամենազո՜ր ծովից
Հող են հափշտակում,
Խլում պատա՜ռ-պատա՜ռ, նշխա՛ր-նշխա՛ր,-Սերն է:
Երբ վիթխարի նավը մոտենում է դանդաղ
Նավարկելի գետի ցածըր կամուրջներին,
Սրանք թևերն իրենց վեր են տնկում,
Իսկույն անձնատուր են լինում կարծես:-Սերն է:
Նա գալիս է մի՛շտ ճամփաներով անհա՛յտ չքարտեզագրվա՜ծ,
Ինչպես ջուրն անձրևի կամ հալոցքի:-Սերն է:
Հոլանդացիք ծովի՛ց, ամենազո՜ր ծովից
Հող են հափշտակում,
Խլում պատա՜ռ-պատա՜ռ, նշխա՛ր-նշխա՛ր,-Սերն է:
Երբ վիթխարի նավը մոտենում է դանդաղ
Նավարկելի գետի ցածըր կամուրջներին,
Սրանք թևերն իրենց վեր են տնկում,
Իսկույն անձնատուր են լինում կարծես:-Սերն է:
2.
Հետդ զրուցողին պատասխան ես տալիս`
Խելոք, կարգին-սարքին մեքենայի նման,
Մինչդեռ մտքով, անվե՜րջ, նրա՛ հետ ես խոսում,
Ով հեռու է քեզնից.
Լոկ անունն է քեզ մոտ,
Իբրև մի անձնագիր, որ... չի կնքված:-Սերն է:
Խելոք, կարգին-սարքին մեքենայի նման,
Մինչդեռ մտքով, անվե՜րջ, նրա՛ հետ ես խոսում,
Ով հեռու է քեզնից.
Լոկ անունն է քեզ մոտ,
Իբրև մի անձնագիր, որ... չի կնքված:-Սերն է:
Քներակիդ զարկը կաթոցի է նման,
Ա՛յն կաթոցի, որ (ճի՜շտ) քար է ծակում:
Անքնությունն անվերջ հյուսում է ցանց մի խիտ,
Որով ձո՛ւկ չեն որսում,
Խեղդում են մա՜րդ:-Սերն է:
Ա՛յն կաթոցի, որ (ճի՜շտ) քար է ծակում:
Անքնությունն անվերջ հյուսում է ցանց մի խիտ,
Որով ձո՛ւկ չեն որսում,
Խեղդում են մա՜րդ:-Սերն է:
Քնքշացել ես այնքա՜ն
Ու խոցելի՛ դարձել,
Կարծես թե ապրում ես առանց մաշկի:-Սերն է:
Կարծես թե ապրում ես առանց մաշկի:-Սերն է:
Երկու աչքեր, անվե՜րջ, հետապնդում են քեզ,
Երկու աչքեր, ասես մի զույգ դրոշմ,
Իրենց անջնջելի տիպն են դնում
Կյանքի՛դ, խմած ջրի՛դ, ողջ աշխարհի՛
Եվ մինչևիսկ արյան գնդիկնեի՛դ վրա,—
Երկու աչքեր`
Դրո՛շմ,
Կնի՛ք,
Խարա՜ն...-Սերն է:
Երկու աչքեր, ասես մի զույգ դրոշմ,
Իրենց անջնջելի տիպն են դնում
Կյանքի՛դ, խմած ջրի՛դ, ողջ աշխարհի՛
Եվ մինչևիսկ արյան գնդիկնեի՛դ վրա,—
Երկու աչքեր`
Դրո՛շմ,
Կնի՛ք,
Խարա՜ն...-Սերն է:
*************************************************
Հրաշալի մարդ,,, տաղանդաշատ բանաստեղծ, իսկապես արժանի ամենաջերմ խոսքերի... Շատ երիտասարդների մուսան, հրաշագործ, մեծանուն մի անձնավորություն...
ОтветитьУдалить***
Հաջողություն քո բոլոր ձեռնարկումներին, դեռ բավական ճանապարհ կա անցնելու...
Հա Աննա ջան, դու շատ ճիշտ ես, շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար:
ОтветитьУдалить