Չորսով


Չէ', մենակ չե'մ, չորսով ենք` առնվազն` ես, դու, նա /նրանք/ գինին: Այյյ, տեսնում ես, ոնց մոռացանք, բա խեղճ ու կրակ` կոտրված սիրտս: Հա, ճիշտ ես, մենք մենակ չենք, առնվազն ես ու նա ենք, կամ դու ու նա, իսկ սիրտս/այ նա մենակ է/...բանտարկված: Մոլորյալը այս ու այն կողմից, պատ ու անդունդների տակից փշրված, հնամաշ, խունացած բառեր է մուրում, որ խլացնող այս անսահմանության մեջից քեզ հասցնի իր վաղուցվա բազմիցս ասված մի հասարակ <<սիրում եմ>>: Հենց այսպես` փոքրատառով, չակերտների մեջ: Անհնար է: ԱՆդառնալիություն է, անօգնական ճիչ է, անուժ թռիչք է կանխատեսելի ցավոտ ազատ անկումով, հասարակ չակերտների մեջ, փոքրատառով: 23:45, 46,47,47,48,48,48,48 ու ձգվում է անվերջ ժամանակը 00:22.....
Զարմանալի է, ինչքան խլացնող կարող է լինել մութ սենյակի համառ լռությունը, ինչքան խորն ու պատկերավոր...00:30
........................................................................................................

<Անավարտ մենախոսություն>. Արմո Մկրտչյան

Տարիներ առաջ էր, երբ ծանոթացա Արմո Մկրտչյանի հետ:

Իր տեսակի մեջ եզակի մարդ էր, խորաթափանց ու հեռատես: Յուրաքանչյու իրավիճակի համար մի խորհուրդ ուներ, նրա գիրը դարմանող էր, գրքերում մարդկային ճակտագրեր են, ամենախոր ու նվիրական զգացմունքներ, փիլիսոփայական մեկնաբանություններ: Մեր վերջին զրույցի ժամանակ` մահվանից օրեր առաջ, ասաց. <Երկար տեւեց այս դադարը, այս մեկը` չորրորդը /գիրքը/, ավելի լավն է լինելու, կրկին գրելու եմ, դու ինձ պետք է օգնես համակարգչային շարվածքի եւ սրբագրության հարցում>:



Սերն ու փիլիսոփայությունը Սոմերսեթ Մոեմի <Լուսին եւ վեցպենսանոց> վեպում




Անգլիացի գրող Վիլիամ Սոմերսեթ Մոեմը /1874-1965թթ/ իր <Լուսին եւ վեցպենսանոց> վեպը գրել է Թաիթի կատարած ճանապարհորդությունից հետո 1919 թվականին: Մեզանից յուրաքանչյուրը, ով կարդացել է այս վեպը կփաստի, որ ընթերցանությունը սկսելուց մինչեւ գրքի ավարտը փորձել է որեւէ կապ գտնել գրքի վերնագրի եւ բովանդակության միջեւ: Այն մի փոքր սիմվոլիկ բնույթ է կրում եւ որոշակի ենթատեքստ ունի: Ուրեմն այսպես, գրքի վերնագիրը հիմնականում մեկնաբանվում է հետեւյալ կերպ. Իսկական արվեստը հարաբերվում է մանր բուրժուական կենցաղային մանրուքներին այնպես, ինչպես լուսինը չնչին արժեք ունեցող վեցպենսանոց մանրադրմամին:


Կոտորակված սերս

Չգիտեմ էլ ինչ ասեմ... մարդ կամ սիրում է կամ չի սիրում, կամ հարգում է եւ անկեղծանում, կամ խաբում է եւ ցավ պատճառում: Բացառություններ կան, բայց կանոնից այսքան չեն շեղվում: Մարդը չի կարող մի քանի օրվա մեջ այդքան փոխվել, չի կարող կողքիդ լինել ու սիրել, հետո տանջել ու արհամարհել.... Եվ ինչ մնաց ինձ մի ամբողջ տարվա անհանգիստ թփրտացող սրտից, միայն ծամծմված ու կուչ եկած մի կտոր սիրտ...
Քայլում եմ մտածկոտ եւ անտարբեր, իսկ ականջակալներումս մի երգ է հնչում քաղցրանուշ ու մեղրածոր, անցածի ջերմ ու տաք հուշերը արթնացնելով....Միայն այս երգը մնաց ինձ քեզնից հետո...միայն այս....եւ շատ ծանոթ մի բույր...channel blue-ն եւ մի ժամացույց` զույգ աղավնիներով, որ բաժանվեցին... Սիրտս էլ է մենակ...Ինձ մնաց մեկ էլ կոտորակված սերս...

ԵԹԵ ՍԻՐԵԼԻԴ ՔԵԶ <ՄՈՌԱՑԵԼ> Է, ԱՊԱ ....

Հետաքրքրեց? ուրեմն կարդա' մինչեւ վերջ...
Հիմա դու քիթդ կախած նստած ես կոմպի առաջ ու մկնիկն ես կոտրատում յութուբում տխուր երգ ես լսում եւ համարյա դեպրեսիայի դուռն ես հասել ուրեմն դու կարող ես կամ թակել սթրեսի դուռը եւ առանց համեցեքի սպասելու մուտք գործել կամ հաղթել եւ ուժեղ լինել...
Եվ այսպես մի քանի խորհուրդ.
1. Հանգստացիր եւ մի ներվայնացիր` դրանից դեմքիդ կնճիռներ են առաջանալու, դու հո չես ուզում ժամանակից շուտ ծերանալ:
2. Հիշիր, որ դու գեղեցիկ եւ խելացի ու արժանի ես ամենալավին, դա քեզ ուժ կտա եւ ինքնավստահություն:

3. Եթե սիրելիդ զբաղված է եւ քեզ աչքաթող է արել, ապա օգտվիր դրանից ու օգտագործիր <ազատ> ժամանակդ քեզ համար:

4. Եվ այսպես դու ունես բավականին ազատ ժամանակ, որպեսզի զբաղված քո արտաքինով, չէ որ քո <անտանելին> սիրում է, որ ամեն ինչ տեղը տեղին լինի, ինչ կասես????

5. Նա քեզ դեռ չի ասել, որ դու շատ գեղեցիկ աչքեր ունես որոնցից չի կարողանում հայացքը անգամ կտրել, դե ինչ ես սպասում գայթակղիր նրան կրկին, չարաճճի աչքերի խաղ սկսիր

6. Դրա համար թարթիչներիդ քսիր գերչակի յուղ, որ ավելի արտահայտիչ դառնան, եւ նոր տուշ գնիր, եթե իհարկե կարող ես քեզ թույլ տալ

7. Դեմքդ անկասկած հոգնած է եւ լարված, ինչ կարծիքի ես թարմեցնող դիմակի մասին, ազատիր դեմքդ լարվածությունից եւ  այդ անտանելի սեւ կետիկներից, եթե դիմակդ վերջացել է սառնարանում հաստատ վարունգ կգտնես, որով կարող ես թարմացնել դեմքդ:

8. Դու դեռ կարդում ես  :Ճ նու հավանեցիր?, ուրեմն ցած դիր մի կողմ հեռախոսը եւ չփորձես զանգել նրան, թող մտածի, որ առանց իրեն էլ շատ լավ գլուխս ես հանում, թող կարոտի եւ ինքը զանգի, եթե չզանգի? ուրեմն քեզ նա պետք չէ:

8. Այսպես դեռ ժամանակ ունես, կարող ես շատ հետաքրքիր գործով զբաղվել, երեւակայությանդ մի քիչ զոռ տուր, եւ ինչ որ հետաքրքիր մանիկյուր արա, ասենք օրինակ ձմերուկներ նկարիր եղունգներիդ կամ բալ, դրանք ամառային այս թեմատիկայով են:




7. Հա չմոռանամ ասել, որ ասում եմ մանիկյուր պեդիկյուրը հետն է :Ճ

8. Բա մազերդ? կարող ես նոր սանրվածք անել, կամ չոլկադ մի քիչ ձեւափոխել, եթե չունես կտրիր, չէ որ վաղուց էիր դրա մասին <երազում>


9. Հետո նրան հաղորդագրություն կգրես, որ նոր սանրվածք ունես, թող հետաքրքրությունից վառվի, դա նրան քիչ է:
10. Իհարկե հոնքերդ հանելու մասին չես մոռացել, չէ?, դա հայացքիդ ավելի խորաթափանց կդարձնի:

11. Զանգիր բոլոր ընկերուհիներիդ եւ հրավիրիր ձեր տուն, մի լավ կտժժժաք, չարաճճիություններ կանեք, չէ որ վաղուց ընկերուհիներիդ մասին <մոռացել ես> նրանցից ոմանք նույնիսկ քեզնից նեղացել են, չէ????

12. Հագիր ինչ որ թեթեւ զգեստ, որ վաղուց գնել ես եւ մոռացել ես այն զգեստապահարանիդ մի անկյունում, քանդիր պահարանդ եւ հաստատ ինչ-որ բան կգտնես:

13. Վերջապես դռան զանգը եւ ընկերուհիներդ եկան, դե սուրճի պատրաստություն տեսեք, քաղցրեղենի մասին անկասկած չեք մոռացել, չէ? կորչեն բոլոր դիետաները

14. Դուք կարող եք մի լավ լիցքաթափվել, դրա համար միացրեք մի լավ հիթային երաժշտություն, ակումբային մի երգ եւ պարեք, լիցքաթափվեք մի լավ, կարող եք նույնիսկ մի փոքր բղավել, եթե ձեր հարեւանների պատասխան գործողություններից :Ճ


15. Երբեւէ փորձել եք գուշակել սուրճի բաժակով, ճիշտ ժամանակն է, շատ զվարճալի զբաղմունք է, դե փորձեք երեւակայել սեւ պատկերները ինչի նման են, այ տեսնում ես դու նույնիսկ տառեր ես տեսնում, դե'

 16.Կարող եք գնալ գնումների եւ մի լավ ծախսեք, դա ձեզ մեծ բավականություն կպատճառի, իսկ եթե միջոցներ չունես, ապա կարող ես ինքդ նոր զգեստներ կարել, կամ էլ նայիր մայրիկի օժիտի ճամպրուկների մեջ ինչ է մնացել, ձեւափոխիր ինչ-որ բան, երեւակայություն եւ էլի երեւակայություն

17. Հաղորդագրություն գրելու ժամանակն է, գրիր որ նոր սանրվածք ունես եւ ինքը շատ կհավանի

18. Դու վաղուց էիր ուզում նրան մի բան նվիրել, մտածիր կարող ես ընկերուհիներիդ հետ խորհրդակցել, մտածիր մի յուրահատուկ նվեր, անկրկնելի, կամ իր մեջ իմաստ պարունակող:


19. Օրիանակ ես սիրելիիս նվիրել եմ ժամացույց, որի մեջ զույգ աղավնիների են, ամեն անգամ ժամը նայելիս նա ինձ կհիշի, դե մտածիր իսկ դու ինչ կարող ես անել?????

20. Կարող ես նկարվել ընկերուհիներիդ հետ եւ քցել ֆեյսբուք, նա հաստատ սրան չի դիմանա եւ կզանգի, դուք կհանդիպեք եւ ամեն ինչ առաջվա պես կլինի:

21. Իսկ եթե այս ամենը անելուց հետո, նա կրկին չզանգի եւ անտարբեր մնա, ասենք մի քանի օր, ուրեմն իզուր ես տանջվում, դու կարող ես ինձ պես բլոգ բացել եւ գրել, ինչպես հիմա ես եմ անում,,,,


Լավագույն մաղթանքներով` Աղավնի Նավասարդյան









ՄԵՂՍՈՏ ՈՒՂԻ


Հիվանդագին ծաղիկների բույրով արբած`
Եվ արեւի տաք շողերին կարոտ հոգով
Անտես, անհաս տենչով լցված` խելառ ճիչով
Անվերջ շտապով հար գնում ենք` հազար երգեր դեռ չերգած:

Անթիվ մեղքերն ու արատները շալակած
Հեռվում թողած ծնող, ընկեր ու բարեկամ
Խղճի խայթի ծանր բեռից` դեմքով դժկամ
Մագլցում ենք կյանքի խռիվ, մեղստ ճամփան:

                                                        Ու թե հանկարծ այդ ճամփեքին դժվարաանց
                                                        Գեղեցիկին ենք հանդիպում կամ անմեղին
                                                        Անհապաղ մենք գործ ենք ածում  միանգամից
                                                        Ամեն զազիր, եղկանք գարշոտ, թույն ու լեղի:
                                                                                                                   Աղավնի Նավասարդյան

                                                      Ոգեշնչված Շառլ Բոդլերի <Չարի ծաղիկները>  ժողովածուից





LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...