Հիվանդագին
ծաղիկների բույրով արբած`
Եվ
արեւի տաք շողերին կարոտ հոգով
Անտես,
անհաս տենչով լցված` խելառ ճիչով
Անվերջ
շտապով հար գնում ենք` հազար երգեր դեռ չերգած:
Անթիվ
մեղքերն ու արատները շալակած
Հեռվում
թողած ծնող, ընկեր ու բարեկամ
Խղճի
խայթի ծանր բեռից` դեմքով դժկամ
Մագլցում
ենք կյանքի խռիվ, մեղստ ճամփան:
Ու
թե հանկարծ այդ ճամփեքին դժվարաանց
Գեղեցիկին
ենք հանդիպում կամ անմեղին
Անհապաղ
մենք գործ ենք ածում միանգամից
Ամեն
զազիր, եղկանք գարշոտ, թույն ու լեղի:
Աղավնի Նավասարդյան
Ոգեշնչված
Շառլ Բոդլերի <Չարի ծաղիկները> ժողովածուից
Комментариев нет:
Отправить комментарий