Զգում եմ, որ կյանքս անցնում է մի յուրօրինակ սպասումի մեջ, թե երբ կգա գարուն, թե երբ կրկին կտեսնեմ քեզ, թե երբ կբացվի առավոտ, թե երբ մարդիկ կփոխվեն, երբ մի օր էլ ես կժպտամ...Չգիտեմ, ձեզանից մեկը երեւի կասի, թե պետք չի սպասել, պետք է գործել, պետք է ապրել, իհարկե, բայց ոնց?...
-Առանց ճակատագրի միջամտության- կասեր պոետը, - Ինքս ինձ համար...
Իսկ մենք, իսկ ես, ինչպես, ամեն անգամ նոր մի հարվածից գլուխ բարձրացնեմ, ինչպես կրկին պայքարեմ, եւ ամենակարեւորը ում դեմ?...
Պարզվում է, որ ապրելու համար էլ հատուկ կարողություն, ունակություն է պետք, հատուկ տաղանդ: Այո', այո', մի զարմացեք, հատուկ մենաշնորհ է պետք ճակատագրի կողմից կնիքված եւ հաստատված...Հատուկ ինդուլգենցիա է պետք...

Комментариев нет:
Отправить комментарий