ՀԵ~Յ, ԱՆԳՈՒԹ ՄԱՐԴ

Մի պահ ուզում եմ բոլորդ կանգ առնեք ու ունկնդիր լինեք ժամանակի հեւքին, տեսեք թե ինչ է կատարվում դրսում: Գիտեմ, որ տողերս մեկը կկարդա, մյուսը կխորհի գուցե խոսքերիս շուրջ, մեկը` կանտեսի, մյուսը` չտեսնալու կտա, եւ գուցե շատ հեռվում, ամենահեռվում գտնվող մի հարազատ հոգի կգտնվի, որ կհասկանա, ուղղակի` առանց բառերի, անխոս կզգա ցավս, ապրումներս, հույզերս, սերս, կարոտս հնամաշ ու խոսքերիս արծաթե հնչյունները...Այն փոթորիկը, որ կա իմ ներսում, անշուշտ, մի օր կհորդի, իր ճանապարհին խորտակելով բոլոր պատվարներն ու խոչընդոտները, հիմա էլ առաջվա պես մի ողբերգական վերջի զգացում կա, որ չի լքում ինձ ամբողջ կյանքիս ընթացքում, այն վերջի, որի սկիզբը դրվել է ծննդյանս օրից ի վեր եւ որը ամբողջ կյանքում իմ անդավաճան ուղեկիցն է դառնում: Մարդիկ դանակներով հարձակվել են վրաս ու անվերջ հարվածում ԵՆ: Մի կողմ դրեք ձեր դանակները, ես ապրել եմ ուզում, կամ սպանեք միանգամից առանց հոշոտելու եւ խեղելու:
Այս աշխարհում մարդկային առաքելության էությունը կայանում է նրանում, թե ով ամենից շատ վատություն կանի դիմացինին, ով ավելի ուժեղ կհարվածի, ով ավելի դաժան կլինի, ով շատ կսպանի...Մի սպանեք, երիտասարդին, ով դեռ նոր է կյանք մտնում: Սուտ է կյանքում ամեն բան, հավատացեք, նույնիսկ ամենահարազատ արյուակիցդ է քեզ դեմ դուրս գալիս, երբ շահ ունի քեզնից: Չգիտեմ ինչ համար է Աստված հենց ինձ ընտրել, ես ուզում եմ լինել ամենսովորականը, ուզում եմ չտարբերվել, չերեւալ, չզգալ....ուզում եմ ապրել...
Ուզում եմ գլուխս առնել ձեռքերիս մեջ ու փախչել անվերջ, անդադար վազել, առանց կանգառի, առանց երկմտելու, երանի թե ոչ ոք եւ երբեք իմ աշխարհը չմտնի, Դուք բոլորդ այնտեղ չկան, այնտեղ միայն բարի մարդիկ են, չարը միշտ պարտվում է իմ աշխարհում... 

Комментариев нет:

Отправить комментарий

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...