Կոճակամանից մինչեւ արվեստ մեկ քայլ է

Բոլորիս տանն էլ կա կոճակներով լի մի տուփ, որ տարիների ընթացքում հավաքվել-կուտակվել է: Այդ շորերի մեծամասնությունը մենք վաղուց մաշել ենք, դեն նետել, իսկ կոճակները պահել: Տատս հին, մաշված շորերից կտրում-պահում էր կոճակները:  <Պետք կգա>- պատասխանեց, երբ փոքրիկ էի հարցրեցի: Եվ իրոք: Թել, ասեղ, բազմագույն կոճակներ, մի քիչ ազատ ժամանակ եւ անասհման երեւակայություն եւ կարող է ստացվել ուղղակի գեղեցիկ նկար, լուսանկարի շրջանակ, նույնիսկ` հարսանեկան տարոսիկ: Մնացածը թողնում եմ Ձեր երեւակայությանը:





,







                                                                                         

   Սիրով` Աղավնի Նավասարդյան

Չորսով


Չէ', մենակ չե'մ, չորսով ենք` առնվազն` ես, դու, նա /նրանք/ գինին: Այյյ, տեսնում ես, ոնց մոռացանք, բա խեղճ ու կրակ` կոտրված սիրտս: Հա, ճիշտ ես, մենք մենակ չենք, առնվազն ես ու նա ենք, կամ դու ու նա, իսկ սիրտս/այ նա մենակ է/...բանտարկված: Մոլորյալը այս ու այն կողմից, պատ ու անդունդների տակից փշրված, հնամաշ, խունացած բառեր է մուրում, որ խլացնող այս անսահմանության մեջից քեզ հասցնի իր վաղուցվա բազմիցս ասված մի հասարակ <<սիրում եմ>>: Հենց այսպես` փոքրատառով, չակերտների մեջ: Անհնար է: ԱՆդառնալիություն է, անօգնական ճիչ է, անուժ թռիչք է կանխատեսելի ցավոտ ազատ անկումով, հասարակ չակերտների մեջ, փոքրատառով: 23:45, 46,47,47,48,48,48,48 ու ձգվում է անվերջ ժամանակը 00:22.....
Զարմանալի է, ինչքան խլացնող կարող է լինել մութ սենյակի համառ լռությունը, ինչքան խորն ու պատկերավոր...00:30
........................................................................................................

<Անավարտ մենախոսություն>. Արմո Մկրտչյան

Տարիներ առաջ էր, երբ ծանոթացա Արմո Մկրտչյանի հետ:

Իր տեսակի մեջ եզակի մարդ էր, խորաթափանց ու հեռատես: Յուրաքանչյու իրավիճակի համար մի խորհուրդ ուներ, նրա գիրը դարմանող էր, գրքերում մարդկային ճակտագրեր են, ամենախոր ու նվիրական զգացմունքներ, փիլիսոփայական մեկնաբանություններ: Մեր վերջին զրույցի ժամանակ` մահվանից օրեր առաջ, ասաց. <Երկար տեւեց այս դադարը, այս մեկը` չորրորդը /գիրքը/, ավելի լավն է լինելու, կրկին գրելու եմ, դու ինձ պետք է օգնես համակարգչային շարվածքի եւ սրբագրության հարցում>:



Սերն ու փիլիսոփայությունը Սոմերսեթ Մոեմի <Լուսին եւ վեցպենսանոց> վեպում




Անգլիացի գրող Վիլիամ Սոմերսեթ Մոեմը /1874-1965թթ/ իր <Լուսին եւ վեցպենսանոց> վեպը գրել է Թաիթի կատարած ճանապարհորդությունից հետո 1919 թվականին: Մեզանից յուրաքանչյուրը, ով կարդացել է այս վեպը կփաստի, որ ընթերցանությունը սկսելուց մինչեւ գրքի ավարտը փորձել է որեւէ կապ գտնել գրքի վերնագրի եւ բովանդակության միջեւ: Այն մի փոքր սիմվոլիկ բնույթ է կրում եւ որոշակի ենթատեքստ ունի: Ուրեմն այսպես, գրքի վերնագիրը հիմնականում մեկնաբանվում է հետեւյալ կերպ. Իսկական արվեստը հարաբերվում է մանր բուրժուական կենցաղային մանրուքներին այնպես, ինչպես լուսինը չնչին արժեք ունեցող վեցպենսանոց մանրադրմամին:


Կոտորակված սերս

Չգիտեմ էլ ինչ ասեմ... մարդ կամ սիրում է կամ չի սիրում, կամ հարգում է եւ անկեղծանում, կամ խաբում է եւ ցավ պատճառում: Բացառություններ կան, բայց կանոնից այսքան չեն շեղվում: Մարդը չի կարող մի քանի օրվա մեջ այդքան փոխվել, չի կարող կողքիդ լինել ու սիրել, հետո տանջել ու արհամարհել.... Եվ ինչ մնաց ինձ մի ամբողջ տարվա անհանգիստ թփրտացող սրտից, միայն ծամծմված ու կուչ եկած մի կտոր սիրտ...
Քայլում եմ մտածկոտ եւ անտարբեր, իսկ ականջակալներումս մի երգ է հնչում քաղցրանուշ ու մեղրածոր, անցածի ջերմ ու տաք հուշերը արթնացնելով....Միայն այս երգը մնաց ինձ քեզնից հետո...միայն այս....եւ շատ ծանոթ մի բույր...channel blue-ն եւ մի ժամացույց` զույգ աղավնիներով, որ բաժանվեցին... Սիրտս էլ է մենակ...Ինձ մնաց մեկ էլ կոտորակված սերս...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...