Օ՜, սևագո՜ւյն քարեր, օ՜ սևավո՜ր քարեր. Սուգերով լի քարեր ու սևաքանդակ:



Վերջերս հաջախ զգում եմ, որ գրում եմ մի բանի մասին, ինչը ինքս էլ չգիտեմ ինչ է, ինչը ինքս էլ չեմ հասկանում, թե ինչու ուզում եմ բացահայտել եւ ուզում եմ բացահայտել գրելով: Միշտ էլ մտածել եմ, որ խնդրի մասին չխոսելով այդ խնդիրը չի անհետանում, սակայն հաճախ եմ խուսափում իմ խնդիրներից, հոգսերից, երբեմն էլ` փախչում եմ ու թաքնվում: 
Այսօր ուզում եմ Ձեզ հետ խոսել քարերից: Ոչ թե, որ Դուք չգիտեք, թե  ինչ է քարը, այլ այն բանի համար, որ  ինքս եմ ուզում  հասկանալ, թե ինչ է  քարը եւ որովհետեւ վերջերս որոշ համեմատություն եմ արել մարդկանց եւ քարերի միջեւ կփորձեմ մտքերս արտահայտել գրառմանս մեջ:


Վերջերս քայլում էի փողոցով /սիրում եմ քայլել, հազվադեպ եմ օգտվում հասարակական տրանսպորտից/ եւ կոշիկիս տակ մի քար ընկավ: Շատ սուր քար էր եւ ոտքս ծակեց, սկսեցի մտածել, որ քարերը նման են մարդկանց, երեւի դա միտքս եկավ այն պատճառով, որ եթե այդ պահին քարն էր ծակել ոտքս, ապա դրանից առաջ մարդիկ էին ծակել ինձ /այս բառի իմաստը պետք է այս դեպքում հասկանալ վիրավորել/  եւ երկուսն էլ ինձ ցավ էր պատճառել: Մտածում եմ, որ մարդիկ կան, որոնք սալաՔԱՐի են նման տափակ են, կան եւ մարդիկ, ովքեր անգին ՔԱՐեր են, սրանք շատ քիչ են` հազվադեպ են հանդիպում: Կան տաշած ՔԱՐեր, ովքեր հաստատ գետնին չեն մնալու, ինչպես գիտակ եւ բանիմաց մարդիկ: Կան նաեւ ՔԱՐսիրտ մարդիկ, որոնց ավելի լավ է կյանքում չհանդիպել: Հանդիպում են նաեւ թանկագին ՔԱՐեր, որոնք ներսից որդնած են լինում, իսկ դրսից գեղեցիկ են եւ անթերի, բայց դա ժամանակավոր է, ինչպես եւ այն մարդկանց դեպքում, ովքեր այն չեն ինչ ներկայացնում են իրենցից: Նաեւ կան մարդիկ, ովքեր ՔԱՐ-ի դեր են տանում, ամբողջ կյանքի ընթացքում, լուռ եւ համբերատար լսելով եւ ՔԱՐ լռություն պահելով: Կան մարդիկ, ովքեր ՔԱՐ են դառնում այլոց ձեռքին ինչ-որ մեկին հարված հասցնելու նպատակով: Կարեւոր է կյանքում, յուրաքանչուր շինության համար, սկզբնաՔԱՐ-ի եւ անկյունաՔԱՐ-ի դերը, ինչպես մեր կյանքի որոշ ոլորտներում հիմնադիր անձանց դերն է կարեւոր: Շատ կարեւոր է կյանքում տարբերակել արհեստական ՔԱՐ-ը, իսկականից եւ թանկարժեքից, ինչպես բարի մարդուն չարից, ճիշտը` կեղծից, սխալից եւ թացը` չորից: ՍահմանաՔԱՐը նույնպես մեծ նշանակություն ունի, որ ամենքս իմանանք մեր սահմանը եւ կան մեր շրջապատում մարդիկ, ովքեր այդ դերն են կատարում: Եվ վերջապես մարդու կյանքի ողջ ընթացքի եւ նրա անցած ուղու եւ գործունեության մասին է խոսում նրա շիրմաՔԱՐն ու տապանաՔԱՐը, քարերից ամենատխուրներն ու ամենածանրերը: Եվ վերջապես մեր երկրում` մեր ՔԱՐերի երկրում` մեր Հայաստանում, յուրաքանչուրս մեկ ՔԱՐ ենք եւ ինքներս ենք որոշում, թե ինչպիսի ՔԱՐ կլինենք` սալաՔԱՐ, ում տրորելով անց են կենում, անկյունաՔԱՐ,  առանց ում ամեն ոչինչ հնարավոր չէ, թե պարսատիկի ՔԱՐ:
Եվ վերջում ուզում եմ բոլորիդ մաղթել հաջողություն <Գտե’ք Ձեր իմաստության եւ երջանկության ՔԱՐ-ը>:


Սիլվա Կապուտիկյան - Երգ մեր քարերի մասին

Սև են եղել ու մութ մեր շենքերը դարեր: 
Մեր վանքերը խոհուն, տաճարները համակ, 
Օ՜, սևագո՜ւյն քարեր, օ՜ սևավո՜ր քարեր. 
Սուգերով լի քարեր ու սևաքանդակ: 
Ավերների միջին, արյունների միջին, 
Երբ կերտել ենք համառ ու փնտրել ձեզ, 
Դուք եք եղել թարգման մեր սևակնած սրտին. 
Դուք եք եղել հարմար բախտին մեր սև: 
Օ, խաչքարեր տխուր՝ շիրիմներին քաշված 
Դուք ծնկաչոք հայի աղոթքներից մաշված, 
Դուք մումերի մրից սև՜ կրկնակի: 
Մինչ խորքերում հողի քարեր կային վառման, 
Քարեր կային զվարթ, հազարագույն, 
Մոզիրներում թաղված անթեղների նման, 
Սրտերի մեջ փակված հույսի հանգույն... 
Օ՜, ծիրանի՜ քարեր, է՛, վարդագո՜ւյն քարեր, 
Յասքամանի՜ քարեր, ծաղիկների, 
Դուք՝ խնդություն, պահված հողերի տակ դարեր, 
Դուք՝ գետնի տակ սանձած կար՜տ կյանքի, 
Դուրս եք հորդել հիմա մեր դարավոր սրտից, 
ճեղքած մռայլը հին՝ եղել եք վեր, 
Սյուն- սյուն շատրվանել հողի խորունկ շերտից. 
Կամար- կամար շուքով ծիածանվել 
Ծաղիկների՜ գույնի, ծաղիկների՜ նման, 
Բարի ժպտում եք դուք լույսի՛ն, մարդո՛ւն, 
Ո՞ր հողի տակ ուրիշ կյանք ու գույն կա այսքան 
Դարերը հուն չգտած ուրախություն: 
Հավատում եմ հոգով բախտին ժողովրդիս, 
Նրա աստղը պիտի պայծառ փայլի այսպես, 
Այնքան խորո՜ւնկ նա նրա խինդը հորդի, 
Որ դուք իսպառ ելնեք արևերես: 
Որ դուք ձեր քարակոփ հայերենով անմեռ, 
Լլիվր ձայնո՛վ հաստեք հավերժը մեր կյանքի...


Ագաթ- փրկում Է չար աչքից, թույներից, տալիս Է երկարակեցություն և առողջություն:
Ալմաստ /ադամանդ/- անմեղության, կայունության և խիզախության խորհրդանիշ, բերում Է երջանկություն:
Արևակն /ծիածանաքար/- Մարգարեության հույս Է ներշնչում:
Բերիլ- բարենպաստում Է զգացմունքների կայունությանը, օտարականների բարի ուղեկիցը:
Բյուրեղապակի- կանանց համար ապահովում Է երջանկություն սիրո մեջ, ազատում վատ երազներից:
Եղեգնաքար /օնիքս/- առաջնորդների քար:
Զմրուխտ- երջանկության, ուրախության և հույսի քար Է:
Լաջվարդ /լազուրիտ/- բուժիչ քար:
Լուսնաքար /սելենիտ/- նպաստում Է սիրային գործերին:
Արծաթե շրջանակով լուսնաքարը օգտավետ Է նյարդային հիվանդություններին:
Խրիզոլիթ- ցրում Է գիշերային մղձավանջները, կանխագուշակողի քար Է:
Խրիզոտոպրազ- կանխորոշում Է հաջողությունը պարգևում Է հանգստութըուն:
Ծովաբյուրեղ /ակվամարին/- սիրահարների քար, պահպանում Է ամուսնական երջանկությունը:
Կարբունկոլ- կարմիր քար: Սիրո, ցասումի, արյան քար:
Կարմիր նռնաքար- հաշտեցնում Է ընկերներին, հղի կնոջ թալիսման Է:
Կարնելիտ- խորհրդանշում Է ամռան արևի թեժությունն ու պայծառությունը:
Հակինթ- խորհրդանշում Է հաջողությունը, ամրապնդում ուժերը:
Ձիթակն /օլիվին/- ապահովում Է շրջապատի մարդկանց համակրանքը:
Մալախիտ- ավելացնում Է հոգևոր ուժերը:
Մարգարիտ- տխրության արցունքներ, պահպանում Է անպատասխան սիրո տառապանքնե-րից:
Մարջան /կորալ/- պահպանում է կայծակից, վառ աչքից:
Մեղեսիկ /ամեթիստ/- պահպանում Է հարբեցողությունից, զսպում Է կրքերը, այրու քար Է:
Նեֆրիտ- կենաց քար, պահպանում Է չար աչքից:
Նռնաքար- ուրախացում Է սրտերը, ազնվության քար Է:
Շափյուղա /սապֆիր/- հավատարմության, առաքինության և համեստության խորհրդանիշ, երջանկություն Է բերում սիրո մեջ, կնոջը պաշտպանում Է զրպարտությունից:
Սաթ- պաշտպանում Է վատ աչքից, դարմանող քար Է:
Սարդիոն- պահպանում Է ամուսնական երջանկությունն ուհավատարմությունը, պահպանում Է կախարդությունից:
Սարդոնիքս- պահպանում Է կեղծիքից ու անհավատարմությունից:
Սուտակ- փոխադարձ զգացմունքներ:Մգանում Է, երբ տիրոջը վտանգ Է սպառնում:
Տպազիոն- իջեցնում Է զայրույթը, նպաստում Է բարեկամությանը, ընկերությանը:
Ցիրկոն- բարելավում Է մտավոր կարողությունները, ձգտում արթնացնում գիտությունների նկատ մամբ:
Փիրուզ- երջանկության քար, օգնում Է սիրահարվածնեին, անփոփոխ և հավատարիմ սիրո խորհրդանիշ: Մինչև 20 տարեկան աղջիկների համար Է:
Քաղկեդոնաքար- օգնում Է պայքարել հոգեկան թուլության և վհատության, տխրության, թախծի դեմ:



2 комментария:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить
  2. P.S. Երբեմն սիրտն է ծանրանում ՔԱՐ-ի պես,

    ОтветитьУдалить

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...