Ամենահաճախ տրվող հարց ու պատասխան

-Ինչու Պալոմա?
-Պալոմա իսպաներեն բառ է նշանակում է Աղավնի, իսկ Աղավնին խաղաղության խորհրդանիշն է,
Քանի որ ծնողներս, ավելի դիպուկ եւ հետաքրքիր անուն չգտան ինձ համար այդպես էլ անվանեցին` Աղավնի:
Աղավնի ,,անխաղաղ հոգով,,, սակայն, խաղաղ երազանքերով....
Հուսով եմ, այս բլոգը ձեզ խաղաղություն կբերի:
-Ինչու եմ գրում?
-Որ հոգիս խաղաղվի, ախր ես էլ խաղաղության կարիք ունեմ, ինչպես օդի, ջրի, հացի...սիրո...

ԱՆՁՐևՈՏ ՀՈՒՇԵՐ

Չնայած որ ձմեռ է, ցուրտ է դրսում, շուտով բոլորի սիրելի Ամանորն է <գալու> մի տեսակ համակվաց եմ աշնանային տրամադրություններով եւ անձրեւային տեսարաններով, բանաստեղծությունը այս գրել եմ Գորիսում, այս գարնանը, սակայն այն ժամանակ էլ տրամադրությունս աշնանային էր...





Իսկ հեռվում անձրեւն է թաց` տեղատարափը
Մտքերս թռչում հեռուն` դեպի հարավը,
Ծովը ելնում է ափից, ընկնում է ափը,
Մաղում է նա կամացուկ, գետինը թաց է
Պատուհանին գծագրում, հուշը` անդարձ է
Իսկ հեռվում անձրեւն է թաց, անձրեւը լաց է
Լաց է լինում երկինքը սիրտը լցված է
Լցվում է ցամքած առուն, կարկաչը` երգ է
Երգը պատմում է քեզ մոտ
-Անձրեւը լաց է...  

Хочется, чтобы ЛЮБОВЬ была как шампунь в детстве - без слёз...

Ակամայից հիշեցի մանկության օրերը, իմ սիրելի արջուկը կորել էր, շատ տխուր էի, մենակ էի շատ ու անմխիթար, չէի գիտակցում թե ինչու, բայց ինչ որ ցավ կար սրտումս, ինչ էր կատարվում, զգում էի, որ ինձ շատ հարազատ մի բան էի կորցրել,,,
Իսկ հիմա այլ է, արդեն մեծ եմ, արդեն ամեն ինչ գիտակցում եմ,, Զգում եմ, որ քեզ կորցնում եմ, փորձում եմ թարգմանել լռությունդ, բայց չեմ կարող հավատալ թարգմանվածին, ախր  ճշմարտանման չէ: Ամեն երեկոյան քնելուց առաջ սպասում եմ, զանգիդ, ձայնիդ, սակայն ամեն անգամ հանդիպում եմ անտարբերության ու սառնության պատին, որ օր օրի աճում, կանգնում է մեր մեջ,, Աչքերս փակում եմ` ամուր, անզոր եմ դիմանալ <ինչու>-ների տարափին, որ տեղում են, <ինչուախեղդ> են անում ինձ, մի վերջին անգամ ուժերի գերլարումով փորձում եմ դիմակայել, չհավատալ: Կորցնում եմ? չե, չեմ կարող, չեմ դիմանա, կորցնել ամենաթանկ ու հարազատ ընկերոջս, կնշանակի մնալ, այդպես էլ չթարգմանված,,,

ՕՐԵՐ` ԿՈՐՈՒՍՏ, ՕՐԵՐ` ՆՎԵՐ, ՕՐԵՐ ԱՂՈԹՔ ՕՐԵՐ ԱՌԱՆՑ` <ՀԱՅՐ ՄԵՐ...Ա.Մ>

-Ինչի  ես ամեն կիրակի առավոտյան եկեղեցի գնում....
Ամեն անգամ հարցնում են տարբեր տարիքի տեր մարդիկ ու հարցական հայացքով նայում դեմքիս: Ինչքան էլ մտծում եմ չեմ կարողանում ըմբռնել այս հարցի նպատակը, իմաստը,,,Տարօրինակ է, որ մարդիկ զարմանում են եկեղեցի գնալու վրա, այլ ոչ...,
-Երգում ես եկեղեցում?- հարցնում է, իր ճիշտը հարգող մի երիտասարդ- հավաքների եք գնում չէ?
Ապշած նայում եմ դեմքին ու հավատս չի գալիս, պարզվում է Հայ առաքելական եկեղեցի գնացողը համարվում է հավաքների գնացող` Եհովայի վկա: Իսկ նա ակնկալում է հարցի պատասխանը, կարծես թե մտքում արդեն որակական հատկանիշներ տալով ու պիտակավորելով ինձ:
Ինչ է մտածում ապագա սերունդը եկեղեցու, Քրիստոնեության մասին, ինչ գիտի ընդհանրապես հավատքի մասին, պատարագի մասին: Ոչինչ, արդեն կատարելապես ոչինչ,,
չեմ զարմանում արդեն երբ կիրակի օրերին եկեղեցին դատարկ եմ տեսնում, երբեմն... գալիս են մոմավառության ու դրա իմաստը չեն էլ հասկանում, չգիտեն, որ եկեղեցում ոտքը ոտքին չեն գցում, ծամոն չեն ծամում խեղկատակի նման բերանը ծամածռելով, կանայք ծածկում են գլուխները, տղամարդիկ գլխաբաց...., գոնե կյանում մեկ անգամ Աստվածաշունչ տեսել են, կարդալու մասին էլ խոսք անգամ չի կարող լինել....
Եկեղեցին հայկական ծննդավայրն էր հոգւույս --ասում էր Վահան Թեքեյանը, այնինչ այժմ...
Մեկընդմիշտ ասում եմ բոլորիդ, ես կապ չունեմ ոչ մի աղանդի հետ,, գնում եմ եկեղեցի որովհետեւ հավատում եմ Աստծուն, այնտեղ ինձ հաշտ եմ զգում ինքս ինձ հետ եւ բոլորի հետ,, Այս կյանքում բոլորս էլ ունենք մեր մեղքերը, որոնցով աշխարհ ենք գալիս եւ հեռանում այս աշխարհից,,, Իսկ հավատը միակ ուժն է, որ պահպանում եւ փրկում է մեզ, կյանքի ամենադժվար օրերին......http://mtv.am/index.php?idClip=1075&idSubChanel=11&idChanel=1
                                                                   

ԿԱՐՈՏՍ ԿԱՐՈՏԻԴ ԿԱՐՈՏ ՄՆԱՑ...

Հաճախ, շատ հաճախ մարդիկ ունենում են ինչ որ բանի կարիք` սիրո, ուշադրության, ջերմության, կարոտի...այն ինչ քեզնից այդ ամենը երբեք չեմ ստանա, իզուր եմ սպասում զանգիդ, իզուր... իզուր եմ սպասում  <կարոտում եմ> խոսքերին, բայց սպասում եմ, չեմ կարող... չսպասել,,,
Հիմա նստած նայում եմ թղթին, հեռախոսին, անթիվ անհամար հոդվածներին, որ ինձ են սպասում ու ... չեմ կարողանում սկսել, սպասում եմ...
-Ես էլ եմ կարոտում Քեզ արեւս,- ասաց աղջիկը, որ առջեւիցս շտապում էր ինչ որ տեղ եւ ժպտում, հեռախոսը ձեռքին...
Լսում էի եւ մտածում, միթե դու ինձ չես կարոտում գոնե մի քիչ, շատ քիչ...չէէէ, այդպես էլ ` ԿԱՐՈՏՍ ԿԱՐՈՏԻԴ ԿԱՐՈՏ ԿՄՆԱ...

ԵՐԱԶՆԵՐԻՑ ԻՄ ՈՍԿԵՎԱՌ ՄՆԱՑ ՄԻԱՅՆ ՍՐՏԻ ՄՈՐՄՈՔ.....



Կյանքում ամեն ինչ լինում է առաջին անգամ` առաջին սեր, առաջին հիասթափություն, առաջին դասարան, առաջին բառ, առաջին աշխատանք, եւ այսպես էլի շատ առաջիններ: Եվ ի վերջո առաջին անգամ մի ամբողջ օր առանց Քեզ...

http://kards.qip.ru/images/flash/e3/02/739.swf

Նամակ Ձմեռ Պապիկին :Ճ


Բարև իմ շա՜տ սիրելի ձմեռ պապ... Իմ անունն է PALOMA: Ի դեպ, ի գիտություն Ձեզ, ես 19 տարեկան եմ: Չնայած իմ տարիքին, ես այնուամենայնիվ հավատում եմ որ դու կաս և գոյություն ունես իրականում, ասեմ ավելին, ես համոզված եմ, որ դու այժմ կարդում ես այս նամակը: Իմ մայրիկը շատ ջղային անձնավորություն է, նա չի թողնում որպեսզի ես քեզ նամակ գրեմ, այդ իսկ պատճառով այժմ ես նստած եմ kladovka-ում, ուր ինձ ոչ մեկ չի գտնի, և Ձեզ եմ գրում այս նամակը: Մայրիկս ինձ թույլ է տալիս, որ դրսում զբոսնեմ մինչև 1-ը: Երբեմն պատահում է այնպես, որ ես իմ մայրիկին չեմ լսում և ջղայինացնում եմ, իսկ նա այդ պատճառով իմ վրա է նետում danakը, ինչը թարսի նման նետելիս միշտ դիպչում է իմ budik-ին =( Մի անգամ ես էլ չդիմացա և նրան ասացի՝ « veeeerj »:
Իմ հայրիկը մասնագիտությամբ lragrox է և երբ վատ տրամադրությամբ է վերադառնում տուն, նա բարձրաձայն գոռում է, «VOCHXAR»: Եւ դա դեռ հերիք չէ, ինձ միշտ ստիպում է որպեսզի սարքեմ նրա փչացած piccan: Իսկ քանի որ ես ոչինչ չեմ կարողանում սարքել, ինձ մոտ միշտ աշխատանքի արդյունքում ajapsandal է դուրս գալիս: Այդ ժամանակ նա էլ ավելի է բարկանում և արգելում է ինձ խաղալ իմ ամենասիրելի՝ vazqaprnuk խաղն իմ ընկերների հետ: Չեք հավատա, բայց սա դեռ ամենը չէ: Հայրիկս ինձ համար Ածական է հորինել, և իմ անվան՝ PALOMA-ի փոխարեն ինձ ծաղրելով անվանում է՝ ALEX: Չեք պատկերացնի թե ինչպես եմ ամեն անգամ ես վիրավորվում, երբ նա ինձ ALEX է անվանում :( Մի խոսքով հարգելի Ձմեռ Պապիկ, եթե դու pis xoxa չես, ուրեմն համոզված եմ, որ լիովին կհասկանաս ինձ ինչպես՝ alkagolik. Հարգելի ձմեռ պապիկ, իմ՝ xncor , խնդրում եմ քեզ, տար ինձ քեզ մոտ, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա աղաչում եմ ուղարկիր ինձ համար նվեր՝ danak.
Ի դեպ, քիչ էր մնում որ մոռանայի, խնդրում եմ քեզ այնպես արա, որ բոլոր իմ հարազատներն ինձ այնքան շատ սիրեն, որ հաճախակի գումար տան, որպեսզի ես դրանով գնեմ ինձ համար՝ elak: Սիրելի Ձմեռ Պապ, դու իմ ամենավերջին հույսն ես: Խնդրում եմ հուսախաբ չանես, և գաղտնի այցելելով մեր տուն, ամանորյա տոնածառի տակ ինձ համար կդնես՝ gaz@: Հարգելի Ձմեռ Պապ, հասկացիր ինձ ինչպես՝ alkagolik : Եթե դու չկարդաս այս նամակը, կամ այն քեզ չհասնի, ապա իմացիր որ ես՝ kkotrvem: Եւ միշտ հիշի՛ր, որ ես հավատում եմ քեզ՝ ANASTVAC ...
Սիրելի Ձմեռ պապուն՝ գեղեցկուհի PALOMA....

Սիրելի ընթերցող եթե ուզում ես քո նամակը գրել Ձմեռ Պապին ուրեմն լրացրու այստեղ http://www.amanor.ru/   Հուսով եմ, Քեզ մոտ ավելի մխիթարող տեսարան կլինի,, Եկեք ծիծաղենք միասին:ՃՃՃ


LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...