Хочется, чтобы ЛЮБОВЬ была как шампунь в детстве - без слёз...

Ակամայից հիշեցի մանկության օրերը, իմ սիրելի արջուկը կորել էր, շատ տխուր էի, մենակ էի շատ ու անմխիթար, չէի գիտակցում թե ինչու, բայց ինչ որ ցավ կար սրտումս, ինչ էր կատարվում, զգում էի, որ ինձ շատ հարազատ մի բան էի կորցրել,,,
Իսկ հիմա այլ է, արդեն մեծ եմ, արդեն ամեն ինչ գիտակցում եմ,, Զգում եմ, որ քեզ կորցնում եմ, փորձում եմ թարգմանել լռությունդ, բայց չեմ կարող հավատալ թարգմանվածին, ախր  ճշմարտանման չէ: Ամեն երեկոյան քնելուց առաջ սպասում եմ, զանգիդ, ձայնիդ, սակայն ամեն անգամ հանդիպում եմ անտարբերության ու սառնության պատին, որ օր օրի աճում, կանգնում է մեր մեջ,, Աչքերս փակում եմ` ամուր, անզոր եմ դիմանալ <ինչու>-ների տարափին, որ տեղում են, <ինչուախեղդ> են անում ինձ, մի վերջին անգամ ուժերի գերլարումով փորձում եմ դիմակայել, չհավատալ: Կորցնում եմ? չե, չեմ կարող, չեմ դիմանա, կորցնել ամենաթանկ ու հարազատ ընկերոջս, կնշանակի մնալ, այդպես էլ չթարգմանված,,,

Комментариев нет:

Отправить комментарий

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...