ՕՐԵՐ` ԿՈՐՈՒՍՏ, ՕՐԵՐ` ՆՎԵՐ, ՕՐԵՐ ԱՂՈԹՔ ՕՐԵՐ ԱՌԱՆՑ` <ՀԱՅՐ ՄԵՐ...Ա.Մ>

-Ինչի  ես ամեն կիրակի առավոտյան եկեղեցի գնում....
Ամեն անգամ հարցնում են տարբեր տարիքի տեր մարդիկ ու հարցական հայացքով նայում դեմքիս: Ինչքան էլ մտծում եմ չեմ կարողանում ըմբռնել այս հարցի նպատակը, իմաստը,,,Տարօրինակ է, որ մարդիկ զարմանում են եկեղեցի գնալու վրա, այլ ոչ...,
-Երգում ես եկեղեցում?- հարցնում է, իր ճիշտը հարգող մի երիտասարդ- հավաքների եք գնում չէ?
Ապշած նայում եմ դեմքին ու հավատս չի գալիս, պարզվում է Հայ առաքելական եկեղեցի գնացողը համարվում է հավաքների գնացող` Եհովայի վկա: Իսկ նա ակնկալում է հարցի պատասխանը, կարծես թե մտքում արդեն որակական հատկանիշներ տալով ու պիտակավորելով ինձ:
Ինչ է մտածում ապագա սերունդը եկեղեցու, Քրիստոնեության մասին, ինչ գիտի ընդհանրապես հավատքի մասին, պատարագի մասին: Ոչինչ, արդեն կատարելապես ոչինչ,,
չեմ զարմանում արդեն երբ կիրակի օրերին եկեղեցին դատարկ եմ տեսնում, երբեմն... գալիս են մոմավառության ու դրա իմաստը չեն էլ հասկանում, չգիտեն, որ եկեղեցում ոտքը ոտքին չեն գցում, ծամոն չեն ծամում խեղկատակի նման բերանը ծամածռելով, կանայք ծածկում են գլուխները, տղամարդիկ գլխաբաց...., գոնե կյանում մեկ անգամ Աստվածաշունչ տեսել են, կարդալու մասին էլ խոսք անգամ չի կարող լինել....
Եկեղեցին հայկական ծննդավայրն էր հոգւույս --ասում էր Վահան Թեքեյանը, այնինչ այժմ...
Մեկընդմիշտ ասում եմ բոլորիդ, ես կապ չունեմ ոչ մի աղանդի հետ,, գնում եմ եկեղեցի որովհետեւ հավատում եմ Աստծուն, այնտեղ ինձ հաշտ եմ զգում ինքս ինձ հետ եւ բոլորի հետ,, Այս կյանքում բոլորս էլ ունենք մեր մեղքերը, որոնցով աշխարհ ենք գալիս եւ հեռանում այս աշխարհից,,, Իսկ հավատը միակ ուժն է, որ պահպանում եւ փրկում է մեզ, կյանքի ամենադժվար օրերին......http://mtv.am/index.php?idClip=1075&idSubChanel=11&idChanel=1
                                                                   

Комментариев нет:

Отправить комментарий

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...