ԻՆ ՅԱՆ


 


Անվերջ դատարկության երկու իրար հակադիր բևեռները անվանում են ին և յան: Ինը կանացի սկիզբն է, իսկ յանը` տղամարդկային: Ինը բացասական է, յանը` դրական: Դրանք ուժեր են, որոնք ստեղծվում են անվերջ հաստատուն և անսահման մաքուր ազատ տարածությունից: Քանի որ դրանք միմյանց նկատմամբ հակադիր են, ինը կենտրոնախույս է, իսկ յանը` կենտրոնաձիգ, այդ պատճառով դրանց մեջ գոյություն ունենորոշակի հարաբերություններ: Կանացի ուժերը արտադրում են մութ, ցուրտ, ընդարձակվում և գտնվում են ամեն ինչի մակերևույթի վրա: Տղամարդկային ուժերը արտադրում են լույս, ջերմություն, սեղմվում և գտնվում են ամեն ինչի կենտրոնում: Մարդկային օրգանիզմը, ինչպես նաև բոլոր իրերը, կամ ավելի շատ ին են պարունակում, կամ ավելի շատ յան, չեզոք վիճակում բնության մեջ չեն լինում, միշտ նրանցից մեկը գերազանցում է մյուսին: Դրան համապատասխան օրգանիզմը կամ իրը անվանում են ին, եթե ինն է շատ, յան, եթե յանն է շատ: Սակայն ինը և յանը անընդհատ փոփոխվում են, մեկը մյուսին նեղում են և միշտ մեկն ավելցուկ ունի: Այդ կատարվում է սննդի հետ կապված` նայած մարդն ավելի շատ ի՞ն սննդամթերք է ընդունում, թե՞ յան: Աստղաբանությանը հայտնի է, որ որոշակի ժամկետում ծնված մարդկանց մոտ հենց ծնված պահից սկսած կամ ինն է շատ, կամ յանը: Քանի որ կենդանակերպերը նույնպես կամ ին են, կամ յան, ուստի նրանց ազդեցության տակ ծնված մարդիկ, ստանալով նրանցից համապատասխան ուժեր, լինում են նրանց նման: Կանացի կենդանակերպեր են համարվում Ցուլը, Խեցգետինը, Կույսը, Կարիճը, Այծեղջյուրը և Ձուկը:Այդ նշանով ծնված թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ նուրբ են, զգայուն, նրբանկատ և կանացի: Տղամարդկային կենդանակերպեր են համարվում Խոյը, Երկվորյակը, Առյուծը, Կշեռքը, Աղեղնավորը և Ջրհոսը: Ի տարբերություն կանացի խառնվածքի` այս կենդանակերպերի ազդեցությամբ ծնվում են տղամարդկային խառնվածքով, քաջ, ուժեղ կամքով մարդիկ, այդպիսին են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք: Կին-տղամարդ հարաբերությունները որոշվում են նրանց օրգանիզմում գտնվող ին-յան ուժերի պարունակության քանակով: Տղամարդուն ձգում է կինը, եթե ինքը յան է, կնոջը` ին: Երկու տղամարդ իրար չեն ձգում, եթե երկուսն էլ յան են, երկու կին իրար չեն ձգում, եթե երկուսն էլ ին են: Սա բնական երևույթ է, ոչ մի տարօրինակ բան չկա, տարանուն բևեռներն իրար ձգում են, նույնանուն բևեռները` վանում: Սակայն անբնական է, երբ երկու տղամարդ են ձգում իրար, պարզ է, որ նրանցից մեկի մոտ կանացի սկիզբն այնքան շատ է, որ նա հանդես է գալիս կնոջ դերում: Հնարավոր է, որ նա ոչ միայն ծնված է կանացի կենդանակերպի ազդեցության տակ, այլև սնվում է կանացի սննդամթերքներով: Եթե նա ճիշտ սնվի, յանապատվի, նրա մոտ կկանոնավորվի այդ հարցը, հանդես կգա տղամարդու դերում: Նույնը կարելի է ասել նաև կանանց մասին: Ընդհանրապես ճիշտ սննդով կարելի է ապահովել ոչ միայն կին-տղամարդ հարաբերությունների բնականոն ընթացքը, այլև առողջությունը և միմյանց նկատմամբ գիտակցական վերաբերմունքը: Մարդուն չի թվա, թե խելագարի նման սիրում է մյուսին միայն այն պատճառով, որ վերջինս սնվում է նրան հակադիր սննդով: Եթե օրգանիզմը ի ծնե ին է, այսինքն` ծնված է կանացի կենդանակերպի ազդեցության տակ և չարաշահում է նաև կանացի համարվող սննդամթերքը, ինքն էլ կին է, ապա նրա մոտ ինը կարող է վերածվել յանի: Այդ ժամանակ նա կդադարի կանացի լինելուց, անտարբեր կդառնա իր ամուսնու նկատմամբ, նամանավանդ, եթե ամուսինը յան է: Քանի որ յանը կարող է փոխվել ինի, իսկ ինը` յանի, ուստի շատ բարդություններ կարող են առաջանալ կին-տղամարդ հարաբերություններում: Դրանք կարելի է վերացնել անհրաժեշտ հավասարակշռություն ստեղծելու ճանապարհով: Եթե կինը ին չէ, իսկ տղամարդը` յան, առաջանում են հիվանդագին երևույթներ, որոնք կարելի է կանոնավորել կնոջը ինապատելու, իսկ տղամարդուն յանապատելու միջոցով: Օրինակ` ջղակծկումը, սպազմները սկզբում առաջանում են ոտքերում, որոնք ավելի յան են, իսկ օրգանիզմն ստացել է ավելի շատ ին, այսինքն` չարաշահել է քաղցրեղենը, մրգերը, բանջարեղենը: Ջղակծկումը վերանում է, երբ օրգանիզմը ունենում է յանի ավելցուկ, այսինքն` ավելի շատ է օգտագործում ընդեղեն, մսեղեն, ձու, պանիր: Եթե սա անուշադրության մատնվի, ջղակծկումը կընդունվի սրտի կողմից, և բուժումն արդեն կդժվարանա:

Գիքոր ջան, օրեր են կմթնեն անց կկենան...



<Գիքոր ջան, բալա ջան, օրեր են կմթնեն անց կկենան>- խրատում էր Համբոն որդուն` փոքրիկ Գրքորին` Բազազ Արտեմի խոհանոցում: Ինչ իմանար, խեղճ գյուղացին, որ տարիներ հետո իր շուրթերով Թումանյանի խոսքերը /ցավոք/, շատերի համար նշանաբան են դառնալու, որ շատերը այդպես էլ ապրեու են, օրերը մթնեցնելով, անց կացնելով...Իսկ օրերը անցնում են ծանրաքայլ ուղտերի կամ էլ կրիայի նման դանդաղ, աննկատ միապաղաղ, սովարական, նույնական...մթնում են անց կենում: Հիմա մեծամասնությունն է այդպես ապրում, այսօր սոված վաղը` կուշտ, մյուս օրը...կմթնի: Քչերն են մտածում, որ իրենց օրը անցնի հետաքրքիր, հիշարժան լինի այնպես, որ չցանականան մթնի, անց կենա: Բոլորը ուզում են աշխատանքից հետո շուտ գնալ տուն փակվել ու գրկել այդ անիծված հեռուստացույցը կամ էլ odnoklassniki.ru սայտը: Իսկ դրսում օդը մաքուր է, մարդիկ  քայլում են զբոսնում, ժպտում, կյանքը գեղեցիկ պարգեւ է չնայած իր դժվարություններին, խնդիրներին, թերություններին... Բայց կյանքը անցնում է, բոլորս ապրում ենք մի տեսակ <գիքորավարի> միատեսակ ճղճիմ կյանքով, ու մտածում, որ օրեր են կմթնեն անց կկենան, բայց չենք մտածում, որ կյանքն էլ այդ օրերի հետ է անց կենում.....

Մենության արցունքներ

Իսկ մենությունը դա մի խոր, անթափանց լռություն է...երբ լռում է հեռախոսը, դռան զանգը, հեռուստացույցը եւ ես...փոխարենը խոսում են պատերը, խոսում են անշունչ կենդանիները եւ թաց աչքերը...իսկ լռությունը անխախտ է: Երբեմն ինքս ինձ հարցնում եմ, ինչու են աշնանը տերեւները խելագար թռիչքով ներքեւ նետվում, գուցե մենությունից է: Իսկ իմ մենությունը այլ է, նա աշնան գույներով չէ ներկված, սեւ ու սպիտակ է` առանց կարմրի ու դեղինի, ժապավենի պես է, նրանք են իմ միակ իրական ընկերները, իմ հուշերը, որ այցելոմ են ինձ դառնում իմ մենության ընկերները...

Դու չկա՛ս,չկա՜ս… Եվ առավոտը Այնպես աղոտ է, Ասես ցավոտ է...

Օրերս ցուրտ են այնպես ու անարև, ժպիտս սառել է ակամայից: Չգիտեմ ուր կորան բոլոր երազներս, խնդումներս ու սերս, դու չկաս, ու չես լինելու...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...