ԻՆ ՅԱՆ


 


Անվերջ դատարկության երկու իրար հակադիր բևեռները անվանում են ին և յան: Ինը կանացի սկիզբն է, իսկ յանը` տղամարդկային: Ինը բացասական է, յանը` դրական: Դրանք ուժեր են, որոնք ստեղծվում են անվերջ հաստատուն և անսահման մաքուր ազատ տարածությունից: Քանի որ դրանք միմյանց նկատմամբ հակադիր են, ինը կենտրոնախույս է, իսկ յանը` կենտրոնաձիգ, այդ պատճառով դրանց մեջ գոյություն ունենորոշակի հարաբերություններ: Կանացի ուժերը արտադրում են մութ, ցուրտ, ընդարձակվում և գտնվում են ամեն ինչի մակերևույթի վրա: Տղամարդկային ուժերը արտադրում են լույս, ջերմություն, սեղմվում և գտնվում են ամեն ինչի կենտրոնում: Մարդկային օրգանիզմը, ինչպես նաև բոլոր իրերը, կամ ավելի շատ ին են պարունակում, կամ ավելի շատ յան, չեզոք վիճակում բնության մեջ չեն լինում, միշտ նրանցից մեկը գերազանցում է մյուսին: Դրան համապատասխան օրգանիզմը կամ իրը անվանում են ին, եթե ինն է շատ, յան, եթե յանն է շատ: Սակայն ինը և յանը անընդհատ փոփոխվում են, մեկը մյուսին նեղում են և միշտ մեկն ավելցուկ ունի: Այդ կատարվում է սննդի հետ կապված` նայած մարդն ավելի շատ ի՞ն սննդամթերք է ընդունում, թե՞ յան: Աստղաբանությանը հայտնի է, որ որոշակի ժամկետում ծնված մարդկանց մոտ հենց ծնված պահից սկսած կամ ինն է շատ, կամ յանը: Քանի որ կենդանակերպերը նույնպես կամ ին են, կամ յան, ուստի նրանց ազդեցության տակ ծնված մարդիկ, ստանալով նրանցից համապատասխան ուժեր, լինում են նրանց նման: Կանացի կենդանակերպեր են համարվում Ցուլը, Խեցգետինը, Կույսը, Կարիճը, Այծեղջյուրը և Ձուկը:Այդ նշանով ծնված թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ նուրբ են, զգայուն, նրբանկատ և կանացի: Տղամարդկային կենդանակերպեր են համարվում Խոյը, Երկվորյակը, Առյուծը, Կշեռքը, Աղեղնավորը և Ջրհոսը: Ի տարբերություն կանացի խառնվածքի` այս կենդանակերպերի ազդեցությամբ ծնվում են տղամարդկային խառնվածքով, քաջ, ուժեղ կամքով մարդիկ, այդպիսին են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք: Կին-տղամարդ հարաբերությունները որոշվում են նրանց օրգանիզմում գտնվող ին-յան ուժերի պարունակության քանակով: Տղամարդուն ձգում է կինը, եթե ինքը յան է, կնոջը` ին: Երկու տղամարդ իրար չեն ձգում, եթե երկուսն էլ յան են, երկու կին իրար չեն ձգում, եթե երկուսն էլ ին են: Սա բնական երևույթ է, ոչ մի տարօրինակ բան չկա, տարանուն բևեռներն իրար ձգում են, նույնանուն բևեռները` վանում: Սակայն անբնական է, երբ երկու տղամարդ են ձգում իրար, պարզ է, որ նրանցից մեկի մոտ կանացի սկիզբն այնքան շատ է, որ նա հանդես է գալիս կնոջ դերում: Հնարավոր է, որ նա ոչ միայն ծնված է կանացի կենդանակերպի ազդեցության տակ, այլև սնվում է կանացի սննդամթերքներով: Եթե նա ճիշտ սնվի, յանապատվի, նրա մոտ կկանոնավորվի այդ հարցը, հանդես կգա տղամարդու դերում: Նույնը կարելի է ասել նաև կանանց մասին: Ընդհանրապես ճիշտ սննդով կարելի է ապահովել ոչ միայն կին-տղամարդ հարաբերությունների բնականոն ընթացքը, այլև առողջությունը և միմյանց նկատմամբ գիտակցական վերաբերմունքը: Մարդուն չի թվա, թե խելագարի նման սիրում է մյուսին միայն այն պատճառով, որ վերջինս սնվում է նրան հակադիր սննդով: Եթե օրգանիզմը ի ծնե ին է, այսինքն` ծնված է կանացի կենդանակերպի ազդեցության տակ և չարաշահում է նաև կանացի համարվող սննդամթերքը, ինքն էլ կին է, ապա նրա մոտ ինը կարող է վերածվել յանի: Այդ ժամանակ նա կդադարի կանացի լինելուց, անտարբեր կդառնա իր ամուսնու նկատմամբ, նամանավանդ, եթե ամուսինը յան է: Քանի որ յանը կարող է փոխվել ինի, իսկ ինը` յանի, ուստի շատ բարդություններ կարող են առաջանալ կին-տղամարդ հարաբերություններում: Դրանք կարելի է վերացնել անհրաժեշտ հավասարակշռություն ստեղծելու ճանապարհով: Եթե կինը ին չէ, իսկ տղամարդը` յան, առաջանում են հիվանդագին երևույթներ, որոնք կարելի է կանոնավորել կնոջը ինապատելու, իսկ տղամարդուն յանապատելու միջոցով: Օրինակ` ջղակծկումը, սպազմները սկզբում առաջանում են ոտքերում, որոնք ավելի յան են, իսկ օրգանիզմն ստացել է ավելի շատ ին, այսինքն` չարաշահել է քաղցրեղենը, մրգերը, բանջարեղենը: Ջղակծկումը վերանում է, երբ օրգանիզմը ունենում է յանի ավելցուկ, այսինքն` ավելի շատ է օգտագործում ընդեղեն, մսեղեն, ձու, պանիր: Եթե սա անուշադրության մատնվի, ջղակծկումը կընդունվի սրտի կողմից, և բուժումն արդեն կդժվարանա:

Комментариев нет:

Отправить комментарий

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...