ԲԱՅՑ ԴՈՒ ՉԵՍ ԳԱԼՈՒ

Կարկուտն է ծեծում դուռ ու լուսամուտ
Չէ', դու չես գալիս
Գլուխս դանդաղ դնում եմ բարձին
Անձրեւն է լալիս
Լսվում են զարկեր անհանգիստ սրտի
Իմն են, մենակ եմ...
Կոպերս դանդաղ գրկում են իրար
ու աղբյուր դառնում
Մտքիս թելերը իրար փաթաթվում
Ու կծիկ թվում,
կարոտի կծիկ...
Բայց դու չես գալու
Մենակ եմ հեռու...

Комментариев нет:

Отправить комментарий

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...