ԻՆՉՊԵՍ ԹՌՉՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԹևԻ

ԱՌԱՆՑ ՔԵԶ ԱՊՐԵԼՆ ԱՅՆՔԱՆ Է ՀԻՄԱ... ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՈՒ ՏԱՐՕՐԻՆԱԿ, ՈՐՔԱՆ ՍԱՌՈՒՅՑԻ ԿԱՄ ՁՅՈՒՆԻ ՎՐԱ ՎԱՌՎՈՂ ԽԱՐՈՒՅԿԸ... ...ՈՒ ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ ԱՅԴՊԵՍ... ...ՎԱՌՎԵԼՈՎ...

http://youtu.be/66XzRZkZPvg
Օրերս անցնում են տխուր ու միօրինակ...Անձրեւի տարափ է այտերիս...Բառերս կորչել են, աղքատ են մտքերս, միայն լեցուն է հոգիս...կարոտով...
Քայլում եմ փողոցով ու հեռվից ականջ դնում ծանոթ երգին, մեղեդին կլանում է էությունս, իր մոտ է կանչում... միասին էինք լսում այս երգը, կարծես ինչ որ մեկը ոտքերս մեխում է գետնին, աչքերս զարմացած նայում են շուրջս, բայց չեն գտնում քեզ, սիրտս թփրտում է անհույս, վերցնում եմ հեռախոսը եւ զանգահարում, պատասխան չկա...Կարոտ, թախիծ, հուշեր ձեռք ձեռքի պարում են աչքերիս առջեւ, կոկորդս խեղդում է մի անանց կարոտ, հիմա արդեն հոգիս ցնցվում է կարոտախտի տենդից...Սկսում են լուռ սպասումի ժամերը եւ սլաքները կրիաներ դարձած մի կերպ մի թվից մյուսն են սողում, իսկ մտքերը չարաճճի նապաստակների պես ցատկոտում են ու ծիծաղում անարդյունք սպասումիս ակնապիշ նայելով...Ի վերջո զանգում ես, լուռ եմ չեմ խոսում, ինչու, երեւի այն պատճառով, որ արդեն տասներրորդ անգամ սենյակիս լռության ու մթության մեջ պատմել եմ  ամենը...                                                    

Մի կաթիլ ջերմություն...

Մի կաթիլ ջերմություն եմ պահում ափիս մեջ, կարոտիս աղբյուրից առափված...Իսկ սրտիս անդունդը լցված է մեղեդու հոգեթով հնչյուններով...Չեմ թողնի, որ հուշերիս գանձարանը խամրի փոշուց, ամեն տեսակ այլեւայլությունից...Իսկ այն պահպանելու համար հարկավոր է լոկ զգալ, հուշերիս թանկությունն ու քաղցրությունը,,,

Տառապանքը Քեզ հետ քաղցր հուշ եւ խոսքերը խորհուրդ կդառնան կհագնեն ուրիշ փայլ...Վ.Տ

Ուզում եմ երջանիկ լինել, ինչպես բոլորը, սակայն ամենից շատ սիրում եմ տառապանքը, այո', տառապանքը չսխալվեցիր, այն մաքրում է հոգիս ամեն տեսակ տաղտուկից ու ճղճիմ զգացումներից, վեհացնում է ինձ ու ուժեղացնում: Եթե սպանում էլ է, ապա միայն ամեն թույլ ու վախով լեցուն մասնիկ իմ մեջ: Շնորհակալ եմ Աստված, բոլոր այն դժվարությունների համար, որ ունեցել եմ ու կունենամ... Կարեւորը ամեն ինչում ցանկությունն է, որ ունեմ պայքարելու,  զգալու, հասնելու, նվաճելու եւ ապրելու...

Չասված խոսքեր կամ թախծոտ հուշեր

Կյանքում մեզանից ամեն մեկը գոնե մեկ անգամ ուզել է ասել այս խոսքերը: Մեկը հասցրել է, մյուսը` ուշացել, մեկն էլ զղջումով  է հիշում այդ խոսքերը....
Չէ ես չեմ ուշացել...չգիտեմ էլ ում են ուղղված այս խոսքերը, վախենում եմ ,,,Ս,,, չընդունես այս խոսքերը, բայց չեմ ուզում կամ զղջալ կամ էլ ուշանալ...
Չնայած հիմա մեզ բաժանում են հարյուրավոր կիլոմետրեր, բայց հոգով քեզ հետ եմ...

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Չեմ հասել երբեք քո որոնածին... Քո որոնածը աննյութեղեն էր, իսկ ես հողեղեն, հողոտ, հողածին...Հ.Թ.

Ով գիտի թե ես ինչպիսին եմ իրականում?: Իհարկե ոչ ոք, նույնիսկ ինքս չգիտեմ... Բոլորն ուզում են ինձ փոխել, դարձնել ավելի լավը` ,,,քանի որ իմ լավն են ուզում,,, իսկ ինչ-որ մեկի մտքով անցել է փորձել ուղակի հասկանալ ինձ, չէ որ դա այդքան էլ դժվար չէ...Իսկ իմ ուզածը միայն հոգեպես հանգիստ լինելն է: Հիմա բոլորդ կսկսեք ինձ մեղադրել, որ միշտ տխուր եմ, շայրահեղ եմ, ինձ 85 տարեկանի պես եմ պահում կամ էլ մռութներս կախում եմ...Գուցե ես այդպիսին եմ, չեմ հավատում մարդկանց փոխվելու մասին անհամար հեքիաթներին...Ախր ինքս չեմ ուզում փոխվել...

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Չեմ հասել երբեք քո որոնածին... Քո որոնածը աննյութեղեն էր, իսկ ես հողեղեն, հողոտ, հողածին...Հ.Թ.

Հաճախ եմ փորձում ինքս ինձ հասկանալ, ուղղվել, փոխվել, բայց դրա մեջ իմաստ չեմ տեսնում: Առհասարակ ես ինձ համարում եմ ամենասովորական ինչ որ մեկը, բայց երբեմն ինձ հետ կատարվում են անիրական պատմություններ, ինչպես օրինակ մեքսիկական սերիալներում....Ուղակի ես չեմ կարող ապրել այնպես ինչպես բոլորը: Ախր ես չգիտեմ ոնց անեմ, որ ճիշտ լինեմ: Բոլոր աղջիկները ինձ նայում են տարօրինակ սեւեռուն հայացքով, որովհետեւ մազերս իրանց նման ամեն օր չեմ ֆենում, աչքերիս սուրմա չեմ քսում կամ էլ շատ թեթեւ եմ քսում, օրիֆլեյմի կատալոգը չեմ նայում: Իսկ տղաների մասին չեմ խոսում ընդհանրապես... Եթե դուք ինձ չեք ընդունում այնպիսին ինչպիսին կամ ուրեմն չեք հասկանում ինձ, իսկ սիրելու մասին խոսք անգամ չի կարող լինի...Չգիտեմ... ոչինչ չգիտեմ հաստատ, բայց մարդիկ ապրում են իրենց կյանքով, բոլորն ունեն իրենց ճիշտը իրենց լավը գիտեն ու դրան էլ ավելացնենք ,,,այս ամենը քիչ է,,, իմ լավն են ուզում,,, Չեմ հասկանում: Եստեղ ինչ-որ բան սխալ է, չեմ կարող ես միշտ սխալ լինել....

Անկեղծ զրույց ինքս ինձ հետ,,,

Բարեւ,,, ամեն օր ուզում եմ զանգել Քեզ ու մի շատ կարեւոր բան ասել, բայց զանգում եմ ու չգիտեմ ինչու  չեմ ասում: Խոսում ենք ամեն ինչից` կյանքից, աշխարհից, նույնիսկ մեզանից, բայց ոչ մեր զգացմունքներից, այն ամենից, ինչ որ կա իրականում,,, Այսօր քաջ եմ ու անվախ, որովհետեւ չեմ նայում աչքերիդ, որ  հայացքս թաքցնեմ կամ աչքերս խոնարհեմ ներքեւ,,, Չեմ ընկնում երկար ու բարակ խոսքերի  հետեւից,,, հիմա ավելի քան երբեւի նայում եմ ուղիղ աչքերիդ,,,Ուզում եմ այժմ լինել կողքիդ ,,,չգիտեմ ինչու,,, մի հարցրցրու,,ուզում եմ գալ քեզ մոտ ուշ իրիկնամուտին` նստել կողքդ, գլուխս խոնարհել ուսիդ,,, լսել ձայնդ ու զգալ շուրթերդ...

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...