Հոգնել եմ ես այս ցրտերից,
Քո սառ հոգուց ես հոգնել եմ,
Հոգնել եմ ցուրտ քամիներից,
Միշտ մրսելուց ես հոգնել եմ
Բոլորի զուր, պաղ խոսքերից
Ամռան տապին ես մրսել եմ
Ու հոգնել եմ այդ մրսելուց...
Հոգնել եմ ես ջերմություից այս արեւի,
Որ լեռների սաղարթներում չի թափանցում:
Ստվերներում առանց արեւ ես հոգնել եմ
-Էլ ում է պետք այսպես արեւ,
Երբ սառել եմ, երբ մրսել եմ:
Ես հոգնել եմ...
Իսկ երբ մի պահ ես քո գրկում ջերմացել եմ
Ես ապրել ու պայքարել եմ:
Комментариев нет:
Отправить комментарий