ԱՌԱՆՑ ՔԵԶ ԱՊՐԵԼՆ ԱՅՆՔԱՆ Է ՀԻՄԱ... ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՈՒ ՏԱՐՕՐԻՆԱԿ, ՈՐՔԱՆ ՍԱՌՈՒՅՑԻ ԿԱՄ ՁՅՈՒՆԻ ՎՐԱ ՎԱՌՎՈՂ ԽԱՐՈՒՅԿԸ... ...ՈՒ ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ ԱՅԴՊԵՍ... ...ՎԱՌՎԵԼՈՎ...
http://youtu.be/66XzRZkZPvg
Օրերս անցնում են տխուր ու միօրինակ...Անձրեւի տարափ է այտերիս...Բառերս կորչել են, աղքատ են մտքերս, միայն լեցուն է հոգիս...կարոտով...
Քայլում եմ փողոցով ու հեռվից ականջ դնում ծանոթ երգին, մեղեդին կլանում է էությունս, իր մոտ է կանչում... միասին էինք լսում այս երգը, կարծես ինչ որ մեկը ոտքերս մեխում է գետնին, աչքերս զարմացած նայում են շուրջս, բայց չեն գտնում քեզ, սիրտս թփրտում է անհույս, վերցնում եմ հեռախոսը եւ զանգահարում, պատասխան չկա...Կարոտ, թախիծ, հուշեր ձեռք ձեռքի պարում են աչքերիս առջեւ, կոկորդս խեղդում է մի անանց կարոտ, հիմա արդեն հոգիս ցնցվում է կարոտախտի տենդից...Սկսում են լուռ սպասումի ժամերը եւ սլաքները կրիաներ դարձած մի կերպ մի թվից մյուսն են սողում, իսկ մտքերը չարաճճի նապաստակների պես ցատկոտում են ու ծիծաղում անարդյունք սպասումիս ակնապիշ նայելով...Ի վերջո զանգում ես, լուռ եմ չեմ խոսում, ինչու, երեւի այն պատճառով, որ արդեն տասներրորդ անգամ սենյակիս լռության ու մթության մեջ պատմել եմ ամենը...

Комментариев нет:
Отправить комментарий