Այսօր իմ ամենսիրելի օրերից մեկն է: Եվ չնայած որ հազար պատճառ ունեմ տխրելու, որոշեցի չտխրել: Այսօր շատ լուսավոր օր է, ինչպես յուրաքաչյուրիս համար մեր մանկությունն է լուսավոր, գեղեցիկ, անհոգ ու երջանիկ: Եվ այստեղ ամենեւին էլ կարեւոր չէ, որ մանկության տարիերին մեզանից շատ շատերը հազարավոր ցանկություններ երազանքներ ենք ունեցել, անկատարելի, անհասանելի, սակայն այն լավատեսություը, այն հավատը, որ կար մեր մեջ վեր էր ամեն ինչից: Մանկության հետ կապված ամեն մեկս մեր հուշերն ունենք, թե' ուրախ եւ թե' տխուր, բայց եւ ամեն մեկիս մանկությունը մի տեսակ ուրիշ է: Հա', բոլորս էլ մեր ուրույն, չկրկնվաղ մանկությունն ենք ունեցել: Իհարկե մեր մանուկ օրերի մեջ եղել են եւ նմանություններ, որոնք մինչ օրս երջանիկ ժպիտով ենք հիշում, ինչպիսին այն օրերին եւ էինք:
Հիշում եմ իմ մանկության ամենատպավորիչ մի քանի բան.
1. Գրեչկա- հիմա ինչքան էլ ուտեմ այն համը ուրիշ էր, այն ժամանակ ուրիշ էր...
2. Մանի կաշա- կամ հենց ինքը մաննայա կաշան, որ վաղուց արդեն չեմ կերել

Комментариев нет:
Отправить комментарий