Իսկ աչքերս, տե’ս, աչքերս, ահա’,Կարոտել են քեզ ու քո աչքերին,


Որոշեցի գրել քեզ եւ այժմ գրիչս վերուվար անելով թղթին գրում եմ քեզ տողեր, մտքեր, տառեր, բայց այն չէ’…
Այն չէ ինչ զգում եմ: Զգացմունքս <Ես Քեզ Սիրում Եմ>-ն է, իսկ գրածս, գրածս ոչ մի կերպ չի կարող այլորեն արտահայտել այդ <Սիրում եմ>-ը:
Զգացմունքս կարոտն է եւ խոսքեր, որ ավելի դիպուկ եւ ուժգին են քան <Կարոտումն եմ>-ն է` չեմ գտնում…
Թե նկարիչ լինեի վրձնով կնկարեի աչքերդ կամ մատիտով կգծեի շուրթերիդ ակոսները…
Բայց ո’չ իմը գրիչն է…եւ թուղթը…
Վերցնում եմ  գրիչս, սեղմում թղթին, որ նկարեմ մի զույգ աչքեր` մութ գիշերվա պես սեւ, որ նկարեմ մի զույգ ջերմ ձեռքեր, բայց րոպեներ անց թղթին է հայտնվում մի պայծառ արեւ` ջերմ ու շողացող, ժպտացող արեւ…


Комментариев нет:

Отправить комментарий

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...