Իմ շատ սիրելի ընթերցող, ներողություն եմմխնդրում Քեզնից, որ երբեմն երբեմն այսպես <կորչում եմ> ինձ էլ հասկանալ է կարելի, եւ քանի որ այժմ դասեր աշխատանք, քննություն խառնվել են իրար ու պիտի որոշ ժամանակով բացակայեմ, ապա Ձեզ եմ նվիրում իմ վերջին բանաստեղծությունը: Խնդրում եմ այս երգի հետ համատեղ կարդաք, Սիրով Ձեր` Պալոմա ,,Աղավնի Նավասարդյան,,
Մենք փնտրում ենք անհետ կորած`
Մեր մեծ սիրո միֆը անդարձ
Ու հեքիաթի ստվերներում`
Անվերջ սեր ենք մենք որոնում
Մեր վիրավոր հոգիներում
Խորը թաղված գոց գանձերի`
Մեր հուշերի գանձարանում
Փայլը մարած, բայց ոչ հանգած
Մենք ճախրում ենք մեր մտքերի թելը բռնած:
Ու գնում ենք եւ տանում ենք
Մեր հետ բազում երգեր, վերքեր
Ու անհատնում երազանքներ:
Մեկը երգ է ասում սրտից
Մյուսի երգը կարոտ է, կանչ
Մեկը երգելով փրկվում է մահից
Մեկը երգում է մեռնելուց առաջ
Երգը աղոթք է, երբեմն` հառաչ
Մանկանը` քրքիջ, առվինը` կարկաչ
Մյուսի երգն էլ գուժում է նահանջ:
Ու երգը կյանքի հնչում է ահա
Մեր անցած սիրո պատմությունն անում,
Իսկ մենք անցյալի խենթ հորձանքներից
Մեր կյանքի երգի կանչերն ենք լսում:
Комментариев нет:
Отправить комментарий