ԿՈՂՊՎԱԾ ԴԱՐԱԿՆԵՐ
Մեզանից ամեն մեկն էլ ունի կողպված դարակներ. կարեւորը գտնելն է, իսկ գտնելու համար շատ բան հարկավոր չէ, միայն տեսնել է պետք….
Տեսնելը դժվար չէ, բայց տեսնելու կարողություն ամեն մեկս չէ, որ ունենք…
Իրական կյանքում հիմա արդեն շատերն ունեն տեսողական խնդիրներ, իսկ
զգայական, մարդկային, հոգեվերլուծական հարաբերություններում, բոլորս /ամեն մեկս
ինչ-որ չափով/ մեկս շատ մեկս քիչ կույր ենք: Հա, հա մի զարմացիր… Կույր ենք,
ամենաիսկական կույր: Չենք տեսնում, իհարկե այս դեպքում, ոչ թե իրեր առարկաներ,
այլ զգացմունքներ, եղելություն, սեր, ցավ եւ էլի շատ բաներ… Զգայական կույր ենք…
Տարիներ առաջ մի բանաստեղծություն կարդացի, արտասահմանյան հեղինակ էր գրել,
կոչվում էր <Հոգու թռչունը>: Սկսվում էր մոտավորապես այսպես`
Մեր մեջ շատ խորը ապրում է հոգին, եւ նրան ոչ ոք երբեք չի տեսել…
Հավատում եմ այս հեքիաթին, իրական հեքիաթին…
Բոլորս ունենք մեր մեջ այդ կողպված դարակները, որոնք պետք է նախ տեսնել,
ապա բացել, որ այդ գաղտնիքը, չբացահայտված լինելու ցավը ամբողջ կյանքում քեզ
չուղեկցի: Յուրաքանչյուրս ունենք չպեղված շերտեր, չբացված հոգու հանքեր,
յուրաքանչյուրիս հոգին մի թագավորություն է…
Այն նվաճվելու, այն տիրվելու /տիրություն անելու/ եւ թագավորելու պահանջ ունի…Ամենքիս սիրտը,
հոգին մի տուն է, որն առանց տանտիրոջ կփլվի…
Արդ դու, որ իմ թագավորության բացարձակ միապետն ես հռչակվել Իմ ու Քո
կողմից, փրկիր մեզ` ԵՐԿՈՒՍԻՍ: Լսի’ր իմ
սիրտ-ամրոցի պարիսպներին ամրացված զանգերի կոչնակները ու անսա’, խլացնող
ղողանջների կոչը լսի'ր եւ ինձ մենակ մի թող, զգա’, տե’ս, բացահայտի’ր ԻՆՁ…
Չէ որ դու մի անգամ իմ մեջ տեսար այն, ինչը դեռ ոչ ոք չէր տեսել, դու հայտնաբերեցիր ինձ, դու հասկացար…
ՀԱԿԱՆԻՇ
Հականիշները դրանք բառային զույգեր են, որոնք տարբեր են արտասանությամբ, եւ ունեն հակառակ իմաստ:
Օրինակ թաց- չոր, մեծ-փոքր, ցածր-բարձր եւ այլն:
Հականիշային զույգերը կարող են կազմվել նաեւ չ մասնիկի միջոցով.
Օրինակ երգել-չերգել, պարել-չպարել,
բայց` սիրել-մոռանալ...
Կյանքում հաճախ լինում են կանոնից շեղումներ, բացառություններ: Տեսականորեն կարելի է ասել, որ սիրելու հականիշը չսիրել է, բայց ....
Տարօրինակ բան է կյանքը զարմանալի: Այն չի ենթարկվում եւ ոչ մի կանոնի, նույնիսկ երբեմն պարզ ու հստակ լեզվական կանոններն են ի չիք դառնում:
Օրինակ թաց- չոր, մեծ-փոքր, ցածր-բարձր եւ այլն:
Հականիշային զույգերը կարող են կազմվել նաեւ չ մասնիկի միջոցով.
Օրինակ երգել-չերգել, պարել-չպարել,
բայց` սիրել-մոռանալ...
Կյանքում հաճախ լինում են կանոնից շեղումներ, բացառություններ: Տեսականորեն կարելի է ասել, որ սիրելու հականիշը չսիրել է, բայց ....
Տարօրինակ բան է կյանքը զարմանալի: Այն չի ենթարկվում եւ ոչ մի կանոնի, նույնիսկ երբեմն պարզ ու հստակ լեզվական կանոններն են ի չիք դառնում:
Не только плохие воспоминания заставляют грустить, но и самые лучшие, когда знаешь, что они не повторятся...
Հոգնած քայլերս ուղղում եմ տուն, իսկ ականջակալներումս հնչում են դաշնամուրի ակորդները: Մտնում եմ սենյակ, փակում դուռը, անջատում եմ լույսը եւ գրկում լռությունը եւ մութը,,, Փակում եմ աչքերս ու մտածում, որ տնից դուրս գամ ու քայլերս ուղղեմ դեպի քեզ կհասնեմ, փակում եմ աչքերս ու երազում, չէ որ փակ աչքերով կիլոմետերերը, ոլորանները, ճանապարհը անհետանում են, փակ աչքերով չկան լեռներ, լեռների հետեւում թաքնված անվերջանալի հեռուներ, լեռներ, քարեր....Թվում է, որ ձեռքերս պարզեմ կգրկեմ քեզ, կարոտս ճեղքում է խավարը, փլվում է մեր միջեւ բարձրացած հեռավորության պատը: Փակում եմ աչքերս ու ծանոթ դաշնամուրն էլի նվագում է, նորից հարազատ դեմքեր, հիշողություններ հյուրընկալվում են աչքերիս, էլի նույն թախիծը տիրանում է մութ սենյակիս ու թագավորում:
Подписаться на:
Сообщения (Atom)