Մեզանից ամեն մեկն էլ ունի կողպված դարակներ. կարեւորը գտնելն է, իսկ գտնելու համար շատ բան հարկավոր չէ, միայն տեսնել է պետք….
Տեսնելը դժվար չէ, բայց տեսնելու կարողություն ամեն մեկս չէ, որ ունենք…
Իրական կյանքում հիմա արդեն շատերն ունեն տեսողական խնդիրներ, իսկ
զգայական, մարդկային, հոգեվերլուծական հարաբերություններում, բոլորս /ամեն մեկս
ինչ-որ չափով/ մեկս շատ մեկս քիչ կույր ենք: Հա, հա մի զարմացիր… Կույր ենք,
ամենաիսկական կույր: Չենք տեսնում, իհարկե այս դեպքում, ոչ թե իրեր առարկաներ,
այլ զգացմունքներ, եղելություն, սեր, ցավ եւ էլի շատ բաներ… Զգայական կույր ենք…
Տարիներ առաջ մի բանաստեղծություն կարդացի, արտասահմանյան հեղինակ էր գրել,
կոչվում էր <Հոգու թռչունը>: Սկսվում էր մոտավորապես այսպես`
Մեր մեջ շատ խորը ապրում է հոգին, եւ նրան ոչ ոք երբեք չի տեսել…
Հավատում եմ այս հեքիաթին, իրական հեքիաթին…
Բոլորս ունենք մեր մեջ այդ կողպված դարակները, որոնք պետք է նախ տեսնել,
ապա բացել, որ այդ գաղտնիքը, չբացահայտված լինելու ցավը ամբողջ կյանքում քեզ
չուղեկցի: Յուրաքանչյուրս ունենք չպեղված շերտեր, չբացված հոգու հանքեր,
յուրաքանչյուրիս հոգին մի թագավորություն է…
Այն նվաճվելու, այն տիրվելու /տիրություն անելու/ եւ թագավորելու պահանջ ունի…Ամենքիս սիրտը,
հոգին մի տուն է, որն առանց տանտիրոջ կփլվի…
Արդ դու, որ իմ թագավորության բացարձակ միապետն ես հռչակվել Իմ ու Քո
կողմից, փրկիր մեզ` ԵՐԿՈՒՍԻՍ: Լսի’ր իմ
սիրտ-ամրոցի պարիսպներին ամրացված զանգերի կոչնակները ու անսա’, խլացնող
ղողանջների կոչը լսի'ր եւ ինձ մենակ մի թող, զգա’, տե’ս, բացահայտի’ր ԻՆՁ…
Չէ որ դու մի անգամ իմ մեջ տեսար այն, ինչը դեռ ոչ ոք չէր տեսել, դու հայտնաբերեցիր ինձ, դու հասկացար…
Комментариев нет:
Отправить комментарий