Հոգնած քայլերս ուղղում եմ տուն, իսկ ականջակալներումս հնչում են դաշնամուրի ակորդները: Մտնում եմ սենյակ, փակում դուռը, անջատում եմ լույսը եւ գրկում լռությունը եւ մութը,,, Փակում եմ աչքերս ու մտածում, որ տնից դուրս գամ ու քայլերս ուղղեմ դեպի քեզ կհասնեմ, փակում եմ աչքերս ու երազում, չէ որ փակ աչքերով կիլոմետերերը, ոլորանները, ճանապարհը անհետանում են, փակ աչքերով չկան լեռներ, լեռների հետեւում թաքնված անվերջանալի հեռուներ, լեռներ, քարեր....Թվում է, որ ձեռքերս պարզեմ կգրկեմ քեզ, կարոտս ճեղքում է խավարը, փլվում է մեր միջեւ բարձրացած հեռավորության պատը: Փակում եմ աչքերս ու ծանոթ դաշնամուրն էլի նվագում է, նորից հարազատ դեմքեր, հիշողություններ հյուրընկալվում են աչքերիս, էլի նույն թախիծը տիրանում է մութ սենյակիս ու թագավորում:
Комментариев нет:
Отправить комментарий