Պատուհանից դուրս հավքերն են երգում
Արեւն է փայլում անամպ երկնքում
Իմ անսեր սրտում հանց անապատում
Ամայություն է անջատման ցավից:
Գնացին, չկան ո'չ հուշ. ո'չ թախիծ
Թեթեւ եմ ինչպես մի փոքրիկ թռչնակ
Ազատվեց սիրտս այս տանջող վշտից
Չկա իմ սրտում ոչ մի հիշատակ:
Էլ ոչ մի գարուն չի լցնի հոգիս
Սիրով քնքշությամբ ու կարոտով վառ
Խորթացել են ինձ ու լքել սրտիս
Երազներս բյուր, երազներն անմար:
Դու էլ գնացիր ու քեզ հետ տարար
Խնդություն, թախիծ, բերկրանք ու ցնորք
Կյանքը ինձ համար մի բանտ է խավար
Ուր խարխափում եմ մենակ ու մոլոր:
26.05.10թ Աղավնի Նավասարդյան
Комментариев нет:
Отправить комментарий