Ամեն անգամ Ամանորին բոլորս նոր կյանք են ուզում սկսել, նոր սկիզբ ենք ուզում, նոր... ամեն ինչ նոր: Եվ մի տարօրինակ ոգեւորությամբ ուզում ենք փոխել ամեն ինչ: Այնքան նոր գաղափարներ, երազանքներ, սպասումներ, հույսեր....Բոլորս սպասում ենք 12-ին, որ երազանք պահենք, սպասում ենք ինչ-որ հրաշքի, ինչ-որ երկնային հրաշքի: Այնուամենայնիվ, բացի մանուկներից շատերի համար, Ամանորը շատ սովորական է անցնում: Իսկ այ տոներից հետո, սկսվում է մի տեսակ անորոշ, անիմաստ վիճակ,, հետտոնական դեպրեսիա, շատ դժվար, բայց շուտ անցնող շրջան: Երբ ամեն ինչ անիմաստ է թվում այդ օրերին, շատ տխուր ու անորոշ, սակայն հուսահատվել պետք չէ: <Նոր սկզբի> գաղափարին վերջ մի դրեք, սկսեք, նորից, զրոյից, ավելի ուժեղ,,,,սակայն շատերը անցնում են սովորական, միապաղաղ ու ճղճիմ առօրյային...մոռանալով բոլոր սկզբունքներն ու նախասկիզբները...
Ողջունում եմ բլոգիս, բոլոր ընթերցողներին եւ խոստանում այս տարում արդարացնել բոլորիդ սպասելիքները,,,լինել վելի ակտիվ եւ ուշադիր բոլորիդ նկատմամբ....
Սիրով Ձեր Պալոմա
Комментариев нет:
Отправить комментарий