Սեր կա, թե կապված եմ Քեզ....

Հանդիպումը կայացավ...հիմա հեռանում եմ Քեզնից, ով  գիտե, գուցե էլ չհանդիպենք...Իսկ երկինքը կապույտ էր, իսկ արեւը ջերմացնում էր...իսկ աքերը փայլում էին, զգում եմ, որ ճանապարհը նորից կանգնում է մեր միջեւ, հեռավորությունը նորից բաժանում, հեռացնում է Ինձ Քեզնից` Մեզ` Իրարից , իսկ կարոտը կա, կմնա, նույնիսկ երբ հուշերը լուռ են, երբ հավատը չկա....իսկ խոսքերս տկար են եւ աչքերս` կարոտ, բայց....բառերս անզոր են, որ ասեն ամենն ինչ կա ներսումս, շուրթերս համառ լռում են, էլ չեն գանգատվի,ու մենք կապված են արդեն հուշերի անխախտ պարաններով եւ ոչ ոք ու ոչինչ չի կարող բաժանել, թեկուզ Սերը չկա...

Սա անհետեւանք չի մնա....

Արթնացա, կրկին երազ էր, այն երազը, նույնը....Սիրտս, իմ փոքրիկ սրտիկը....բերանս էր եկել, ծամում էի...երազ էր, գիտեմ, բայց սիրտս, սիրտս սկսեց ուրիշ կերպ զարկել, սիրտս հիվանդացավ...սկսեց....անհանգիստ իմ սիրտ....երազ էր, բայց ինչու սիրտս, սիրտս, ցավում էր...Արթնացա, վերցրի գրիչը....Սա անհետեւաք չի մնա...խզմզեցի...հետո...հետո ոչինչ, ցավում էր, երազ էր, սիրտս էր... ես էի.....

Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր....

Հաճախ, շաաատ հաճախ ունենում եմ կույր լինելու ցանկություն... Այդպես երեւի ավելի լավ կլիներ, երեւի չէի նկատի ոչինչ` ոչ խաբող հայացքի խայթող սառնությունը, ոչ մերժող աչքերի կործնիչ փայլը, ոչ չսիրող սրտի  շշնջած  <Սիրում եմ Քեզը>, դեմքի սառը   ու  անթարթ հայացքի դատարկ արտահայտությունը... Գուցե շատերդ ինձ խենթ կհամարեք, իսկ միթե ավելի լավ չէ չտեսնել, թե ինչպես են Քեզ ցավ պատճառում եւ ժպտում  երջանիկ ու գոհունակ: Գուցե այդ ժամանակ ցավը սովորական ցավ կլիներ, ոչ թե խորը վիրավորանք...Եվ միթե կարելի է մոռանալ...ցավը, վիրավորաքը, եթե նույնիսկ կույր ես... Կուրությունը միայն կօգնի  ապրել առանց մարդկանց գոհ, դժգոհ, անիմաստ ու տխուր հայացքները տեսնելու, բայց չզգալն անհնար է...ուրեմն ուզում եմ լինել զգայական կույր...
Չսիրել, չտենչալ, չկանչել, հեռանալ......

Երբ կլինենք մենք հեռու` անվերադարձ եւ օտար Հիշիր, որ ինձ մի անգամ հավերժաբար դու գտար.....

 Իմ կյանքի հեռավոր ճանապարհնե'ր, որ խաչվում եք ոլոր-մոլոր եզերքներին անծայրածիր ու ինձ հեռուներ տանում......սրտիս բոլոր ճանապարհները փակ են բոլոր թակոցների առաջ...տարե'ք հոգիս դեպի անհաս հեռաստաններ: Թրջնի թեւով, երգիս  ելեւէջներով հասցրեք անուրջիս           բարձրունքին, այս խելագար սպասման մեջ մի մարեք հույսի վերջին նշույլներն իմ.

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...