Հաճախ, շաաատ հաճախ ունենում եմ կույր լինելու ցանկություն... Այդպես երեւի ավելի լավ կլիներ, երեւի չէի նկատի ոչինչ` ոչ խաբող հայացքի խայթող սառնությունը, ոչ մերժող աչքերի կործնիչ փայլը, ոչ չսիրող սրտի շշնջած <Սիրում եմ Քեզը>, դեմքի սառը ու անթարթ հայացքի դատարկ արտահայտությունը... Գուցե շատերդ ինձ խենթ կհամարեք, իսկ միթե ավելի լավ չէ չտեսնել, թե ինչպես են Քեզ ցավ պատճառում եւ ժպտում երջանիկ ու գոհունակ: Գուցե այդ ժամանակ ցավը սովորական ցավ կլիներ, ոչ թե խորը վիրավորանք...Եվ միթե կարելի է մոռանալ...ցավը, վիրավորաքը, եթե նույնիսկ կույր ես... Կուրությունը միայն կօգնի ապրել առանց մարդկանց գոհ, դժգոհ, անիմաստ ու տխուր հայացքները տեսնելու, բայց չզգալն անհնար է...ուրեմն ուզում եմ լինել զգայական կույր...
Չսիրել, չտենչալ, չկանչել, հեռանալ......
Комментариев нет:
Отправить комментарий