Մի թախծոտ այգի ու
դեղնած ծառեր
Պատմում են սիրո
նովելներ բազում
Կյանքի խճուղում
հոգնատանջ սրտեր
Անձրեւն էլ անցած մի
երգ է երգում:
Հեռուն թող տանի դեղնած
տերեւին
Գրած տողերս անհանգիստ
քամին,
Եվ վերջին կաթիլ կարոտը
սրբի,
Թաքուն հետքերդ սրտիցս
ջնջի:
Ծառերի խշշոցն այնտեղ`
առանց մեզ
Երգում է անդարձ
հեռացած զույգի`
Վերջին հանդիպման տխուր
մեղեդի
Ու հառաչանքը լռիկ
սրտերի
Պատմում է անձայն,
առանց շշուկի…
Անցել է արդեն գուցե եւ
տարի,
Ոչ ոք չի նստում մեր
սիրած քարին,
Միայն սոխակի դայլայլն
անմեկին`
Մեր սերը կերգի իր
ալվան վարդին:
Աղավնի Նավասարդյան
Իսկապես կարոտակեզ հոգու սրտահույզ մի արտահայտում .... վառ հիշողությունների բույլ , անսահման գեղեցիկ հոգու սիրո հուզատենչ մի կարոտ եմ տեսնում... հրաշալի տողեր են , որոնք կարդալով վերապրում եմ իմ սերը:
ОтветитьУдалитьԱննա ջան շնորհակալ եմ անկեղծ կարծիքի համար: Այստեղ արտացոլված է մի կյանքի պատմություն, մի սեր եւ մի տխուր բաժանում; Գիտեմ, որ մեզանից յուրաքանչյուրը իր կյանքում գոնե մեկ անգամ նման մի բան զգացել է ու կարդալով իր պատմությունն է հիշում, իր սերը եւ անցած օրերը...
ОтветитьУдалить