Թե նկարիչ ես լինեի` ներկապնակ ունենայի, կնկարեի աչքերիդ չքնաղ սիրո հուրը
անշեջ, որ կեղեքող ու հոգեհան սեր արթնացրին իմ սրտի մեջ: Քո շուրթերի ակոսներ
այնպես թովիչ եւ մշտափայլ քո ժպիտի հմայքն անհուն:
Թե նկարիչ ես լինեի, իմ ներկերով հազարագույն կներկեի քո աչքերի անդնդախոր
ծովերն անհուն, ու նայվածքիդ, լուռ նայվածքիդ սլաքներով բազմատարած կձգեի
երկրագնդի հորիզոններն համատարած: Եվ ձեռքերիդ ջերմությունը արեւային հրի նման
կներկեի ծիրանավառ, արեւափայլ գույնով ճաճանչ: Քո շունչը տաք, ա~խ հոգեցունց
զմայլելի, սրտիս գարնան ծաղկունք բերող, ոնց ներկեի, որ մարմնանա:
Թե նկարիչ ես լինեի պատկերդ վառ կկերտեի լցված հոգուդ քնքուշ սիրով:
Նկարիչ չեմ բնա’վ, սեր իմ, ես լոկ սիրող, տանջցող սիրտ եմ, ով իր խոսքով,
իր երգերում` կարոտագին, քո պատկերը վառ է պահում, անվերջ սեղմած իր խենթ
սրտին:
ԱՂԱՎՆԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий