ԱՉՔԵՐՍ ԲԱՑՈՒՄ ԵՄ ԵՂԵԼ Է, ՓԱԿՈՒՄ ԵՄ` ՉԻ ԵՂԵԼ
Ասես դեռ երեկ էր, որ պայուսակը ձեռքիս դպրոց էի գնում, սովորում, 5-եր ստանում, այնինչ արդեն երեք տարի է ուսանող եմ, համալսարան եմ գնում, ռեֆերատներ գրում, քննություններ տալիս, ստուգարք հանձնում...Ինչքան շուտ թռաաան անց կացան մանկությանս անհոգ ու երջանիկ օրերը, անէացան երազի պես, միայն հուշեր մնացին... Կարոտել եմ հարազատ դպրոցիս, իմ շատ սիրելի դասղեկին, ընկերներիս անհոգ ծիծաղին ու միամիտ կատակներին, ընկեր Մովսիսյանի հմայիչ ժպիտին,,, տեսնես հիմա որտեղ ես հարազատս, ոնց ես,,, բոլոր խոսքերդ հիմա հիշում եմ հարազատս, Երեկ էր, որ մեր Վերջին զանգն էր, բոլորդ այնքան բարի էիք ու ջերմ ժպտում էիք, մի վերջին անգամ այդ անհոգ ժպիտներդ եմ ուզում տեսնել, այո երեկ էր դեռ, որ չարաճճի աչքերով դասընկերուհիս բեմից Արթուր Մեսչյանի <Բարով Մնաս>-ն էր երգում եւ մենք ձայնակցում էինք,,,Եվ իրոք, այդպես էլ եղավ, մենք հեռացանք մանկությունից: Վաղուց մոռացել էի Արթուր Մեսչյանին էլ, Բարով Մնասն էլ, սակայն ոչ դպրոցս: Երբեմն աշխատանքս այնքան շատ է ու լարված, որ ինքս ինձ էլ եմ մոռանում, բայց...աշխատանքի բերումով հանդիպեցի նրան` Արթուր Մեսչյանին, ու մղկտացող սիրտս սկսեց լուռ մռնչալ, ուր կորան ընկերներս, նրանց ծանոթ ու հարազատ դեմքերը, ինչը փոխվեց չհասկացա...Մեսչյանը խոսում էր, պատմում ճարտարապետության մասին եկեղեցիների, իսկ ես ապշած նայում էի դեմքին ու մտքումս կրկնում,,, <Էջերը լույս պահում սրտում, մնացածը տալիս քամուն եւ հեռանում...> Բարով Մնաք... Եթե Արթուրը իմանար, թե ինչքան հարազատ են ինձ այդ խոսքերը,,, Եթե բոլորդ իմանայիք...........

Комментариев нет:
Отправить комментарий